Ամանորը Հունաստանում 31.12.2015-07.01.2016

Անցկացրեք Նոր տարին  Հունաստանում 31.12.2015-07.01.2016՝ վայելելով հելլենիստական մշակույթի գանձերը:  Էքսկուրսիոն ուղղություններն են՝ Աթենք-Էպիդավր-Միկենի-Նաֆպլիո-Դելֆի-Մետեորի:

  Օր 1  31.12.2015

Ժամանում Աթենք: Դիմավորում օդանավակայանում: Տեղափոխում հյուրանոց, որը գտնվում է քաղաքի կենտրոնական մասում: Տոնական Ամանորյա ընթրիք (հավելյալ վճար):

Օր 2  01.01.2016

Ազատ օր. Խորհուրդ է տրվում մասնակցել Սարոնիկ ծովածոցի 3՝ Էգինա, Պորոս և Հիդրա կղզիներով իրականացվող կրուիզին ճաշով և ժողովրդական ծրագրով (47.000 դրամ – € 90):

Օր 3  02.01.2016

Էքսկուրսիա դեպի Արգոլիդ: Առաջին կանգառն  է Կորնթոս ջրանցքը՝ մի վիթխարի կառույց է, որը միացում է Էգեյան և Իոնյան  ծովերը:. Այցելություն Էպիդավր: Հին ժամանակներում այստեղ է եղել  բուժող աստված Ասկլեպի հիվանդանոցը:. Այն եղել է ուխտատեղի բազմաթիվ մարդկանց համար, ովքեր ցանկանում էին բժշկվել, հենց այդ պատճառով  այնտեղ են հայտնվել այնպիսի ուշագրավ շինություններ, ինչպիսիք են Արտեմիսի տաճարը, Ասկլեպի տաճարը, մարզադաշտը և հնագույն թատրոնը, որը հայտնի է իր յուրահատուկ ակուստիկայով, որտեղ մինչ այսօր անցկացվում են միջազգային փառատոներ: Ծանոթությունը Նաֆպլիոն քաղաքի հետ՝  անկախ Հունաստանի առաջին մայրաքաղաքի, որը իր վայելչությամբ հիշեցնում է Միջերկրական իտալական քաղաքները: Այնուհետեւ տեղափոխվում հնագույն Միկեն: Այստեղից Ագամեմնոն թագավորի բանակը մեկնում է տրոյական պատերազմի: Դուք կարող եք տեսնել առյուծի դարպասներ և թագավորական դամբարաններ, բնակելի տների պահպավածլ հիմքերը և Ատրեի գմբեթավոր գանձարանը:

Օր 4  03.01.2016

Ճանաչողական էքսկուրսիա աշխարհի հնագույն քաղաքներից մեկով՝ Աթենքով: Այստեղ Դուք կտեսնեք մայրաքաղաքի ամենահայտնի վայրերը՝ Խորհրդարանի շենքը, Նախագահական պալատը, Ազգային գվարդիայի զինվորներին ազգային հագուստներով, սպիտակ մարմարից կառուցված Օլիմպիական մարզադաշտը, Օլիմպիական Զևսի տաճարը, Աթենքի համալսարանի շենքի, Ակադեմիայի և Ազգային գրադարանների շենքերը: Այցելություն Հունաստանի մարգարիտ հնագույն Ակրոպոլիս, որը հայտնի է Աթենաս Պալլասին նվիրված Պարթենոն տաճարով, Աթենասին, Պոսեյդոնին և Էրեխտեային նվիրված Էրեխտեոն տաճարով և Պրոպիլեներով (սյունազարդ նախամուտքի տեսակ հունական ճարտարապետության մեջ): Օրվա երկրորդ կեսին ազատ ժամանակ: Խորհուրդ է տրվում մասնակցել «Գիշերային Աթենք» էքսկուրսիային (36.500 դրամ – € 70), իսկ երեխաների հետ ճանապարհորդող զբոսաշրջիկներին՝ կենդանաբանական այգի:

Օր 5   04.01.2016

Ազատ օր: Խորհուրդ է տրվում մասնակցել «Սունիոն հրվանդան և Վուլիամգենի լիճ» էքսկուրսիային (26.000 դրամ – € 50):

Օր 6   05.01.2016

Մեկնում Դելֆի: Էքսկուրսիա Դելֆիով, որը գտնվում է հայտնի Պառնասի լանջերին: Ձեզ հնարավորություն կընձեռնվի տեսնել այն սրբավայրի ավերակները, որտեղ քրմուհի Պիթիան Ապոլլոնի անունից գուշակություններ էր անում: Դուք կտեսնեք «Երկրի պորտը»՝ կիսաբոլոր օմփալոս քարը, մարզադաշտը, Կաստալյան աղբյուրը, որն, ըստ ավադության, ունի երիտասարդեցնող հատկություն, հնագիտական թանգարանը: Շարունակելով տուրը՝ մեկնում Մետեորի: Գիշերում Կալամբակա քաղաքում:

Օր 7  06.01.2016

Էքսկուրսիա Մետեորի վանքերով: Այս հնագույն վանքերը կառուցվել են դժվարամատչելի ժայռերի կատարներին: Այցելություն գործող 2 վանքեր: Ազատ ժամանակ և վերադարձ Աթենք: Տեղավորում հյուրանոցում:

Օր 8  07.01.2016 Տեղափոխում օդանավակայան: Վերադարձ:

Ծրագրի արժեքը՝ 8 օր/7 գիշեր

  2-3*/նախաճաշ 2-3*/նախաճաշ և ընթրիք 4*/նախաճաշ 4*/նախաճաշ և ընթրիք 5*/նախաճաշ 5*/նախաճաշ և ընթրիք
Մեկտեղանոց 440 525 675 765 920 1235
Երկտեղանոց 320 405 445 535 545 860
Երեքտեղանոց 310 395 410 500 530 775
մինչև 12տ. 1 երեխան 2 չափահասի հետ 255 340 330 410 400 585

Գները ներկայացված են եվրոյով: Վճարումը ՀՀ դրամով ըստ կենտրոնական բանկի օրվա կուրսի: Տուրի արժեքը ներառում է՝

  • Կեցություն և սնունդ
  • Բոլոր տրանսֆերները և էքսկուրսիաները

Տուրի արժեքը չի ներառում՝

  • Ավիատոմս
  • Վիզայի գումար (35 եվրոյին համարժեք դրամ)
  • Թանգարանների և հնագիտական տարածքների մուտքի տոմսեր (չափահասներ՝ մոտ 21.500 դրամ – 41 եվրո, մինչև 18տ. երեխաներ՝ անվճար)
  • Լրացուցիչ էքսկուրսիաները
ID, 'priceP'); $dateFrom = get_post_meta($post->ID, 'dateFrom', true); $dateTo = get_post_meta($post->ID, 'dateTo', true); $duration = get_post_meta($post->ID, 'duration', true); $country = get_post_meta($post->ID, 'country', true); $sale = get_post_meta($post->ID, 'sale', true); $aparik = get_post_meta($post->ID, 'aparik', true); $tmpUrl=get_template_directory_uri(); $randomNumber = "".rand(1000,9999); $md5RandomNumber=md5($randomNumber); //echo "
"; var_dump(wpcf7_generate_captcha()); exit;
    
    echo "
"._i($ini['name'])."*
"._i($ini['tel']).".
"._i($ini['email'])."*
"._i($ini['massageName'])."
"._i($ini['massageText'])."*
"; $priceI = get_post_meta($post->ID, 'priceP',true); $dateFrom = get_post_meta($post->ID, 'dateFrom', true); $dateTo = get_post_meta($post->ID, 'dateTo', true); $duration = get_post_meta($post->ID, 'duration', true); $season = get_post_meta($post->ID, 'season', true); $country = get_post_meta($post->ID, 'country', true); $sale = get_post_meta($post->ID, 'sale', true); $aparik = get_post_meta($post->ID, 'aparik', true); $priceI = _valutaConvert($priceI); $country = __(getCountry($country)); echo ""; if($sale!='') { echo " "; } if($aparik!='') { echo " "; } echo "
"._i($ini['date']).": $dateFrom - $dateTo
"._i($ini['price']).": $priceI
"._i($ini['country']).": $country
"._i($ini['seasons']).": "; if($season=='1') { echo _i($ini['spring']); } if($season=='2') { echo _i($ini['summer']); } if($season=='3') { echo _i($ini['autumn']); } if($season=='4') { echo _i($ini['winter']); } echo "
"._i($ini['duration'])." $duration
"._i($ini['sale']).": $sale
"._i($ini['aparik'])." $aparik
"; echo "
"._i($ini['order'])."
"; ?>

Yan voyage предлагает

Сингапур – Город льва

«Ծովափնյա քաղաք» - թարգմանաբար այսպես է հնչում պատմական Temasek քաղաքի անվանումը, որի տեղում Подробнее
Больше

ԱՄԱՆՈՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՝ ԿՎԱՐԵԼԻ, ՍԻՂՆԱՂԻ, ԹԵԼԱՎԻ, ԹԲԻԼԻՍԻ (31.12.2019-04.01.2020)

Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան բազմաթիվ անգամ լսել: Թբիլիսին Ձեզ խոստանում է ամանորյա Подробнее
Больше

Тур в Грузию 4 дня

Программа Грузия 4 дней даст вам возможность посетить самые красивые культурные, исторические памятники и достопримечательности Подробнее
Больше