Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի աչքերով տուրը ընդգրկում է վեցօրյա շրջագայություն Հայաստանի տեսարժան վայրերով: Այս տուրի ընթացքում Դուք հնարավորություն կունենաք այցելել պատմամշակութային արժեք ներկայացնող այնպիսի հուշարձաններ, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Բացի այդ տուրի ընթացքում շրջայցեր կկատարվեն այն հուշարձաններ, որոնք հավակնում են դառնալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության մաս, ինչպիսիք են օրինակ Նորավանքի և Տաթևի վանական համալիրները:
UNESCO-Հայաստան- 6օր (ծրագիր PDF)
Ժամանում Երևան (տեղավորում հյուրանոցում)
Օր 1-ին – Երևան
Նախաճաշ: Այցելություն Մատենադարան, որն ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը: Զբոսանք Կասկադում: Ճաշ «Լիբանան» ռեստորանում: Շրջայց Օպերայի և Հյուսիսային պողոտայի տարածքում: Այնուհետև այց Հայաստանի պատմության թանգարան և պատկերասրահ: Ազատ ժամանակ: Ընթրիք «Մեր թաղ» ռեստորանում: Գիշերում հյուրանոցում:
Օր 2-րդ – Գեղարդի վանահամալիր/Գառնիի հեթանոսական տաճար/Էջմիածին/Էջմիածնի Մայր Տաճար/Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարան/Երևան
Նախաճաշ: Մեկնում Գեղարդի վանահամալիր (4-րդ դարի սկիզբ)` կերտված միակուռ ժայռից: Երկհարկանի այս ուշագրավ շինությունը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը։ Ըստ ավանդության հիմնադրվել է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակվելու առաջին տարիներին։ Ավանդական գաթայի համտես: Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար` կառուցված 1-ին դարում Տրդատ թագավորի կողմից: 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին: Ճաշ Գառնիում: Այցելություն Էջմիածնի Մայր Տաճար (4-րդ դար), որը հանդիսանում է Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր կրոնական շինությունը: Մասնակցություն պատարագի (կիրակի լինելու դեպքում): Վերադարձին այցելություն Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարան (7-րդ դար): Զվարթնոցը Էջմիածնի Մայր Տաճարի և հարակից եկեղեցիների հետ միասին 2000 թվականից հանդիսանում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս: Վերադարձ Երևան: Ազատ ժամանակ: Ընթրիք «Թումանյան խինկալի» ռեստորանում: Գիշերում հյուրանոցում:
Օր 3-րդ – Երևան/Օձունի եկեղեցի/Սանահինի վանահամալիր/Հաղպատի վանահամալիր/Ալավերդի/«Սուրբ Խաչ»/Տառերի պուրակ/Սաղմոսավանք/Երևան
Նախաճաշ: Երևանից մեկնում Օձուն: Այց տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որը 6-րդ դարի կառույց է: Մեկնում Սանահին: Վանական համալիրը (10-րդ դար) հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 966թ.-ին։ 10-11-րդ դարերին եղել է մշակութային կենտրոն, ունեցել է բարձրագույն դպրոց, դրան կից հարուստ գրադարան: 1996 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Ճաշ Ալավերդիում: Այնուհետև այց Հաղպատի վանահամալիր: Հաղպատավանքը Հայաստանի խոշորագույն և նշանավոր վանական համալիրներից է, ուր առավել շեշտված են միջնադարյան հայ ճարտարապետության առանձնահատուկ գծերը: Հիմնադրվել է 10-րդ դարում: 11-13-րդ դարերում լայնորեն հայտնի էին Հաղպատի դպրոցը, գրադարանը։ Այն նույնպես հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս: Մեկնում «Սուրբ Խաչ» կոթող, որի ճարտարապետական ողջ կառուցվածքը խորհրդանշում է քրիստոնեության և հայ ժողովրդի պատմական և հոգևոր նշանակալից իրադարձությունները: «Սուրբ Խաչ» կոթողի բարձրությունը 33 մետր է, որը համապատասխանում է Հիսուս Քրիստոսի խաչելության տարիքին: Կից գտնվում է նաև Տառերի պուրակը: Այն կառուցվել է 2005թ.-ին հայոց գրերի ստեղծման 1600 ամյակի առթիվ` հայտնի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախագծով: Հուշարձանն իրենից ներկայացնում է հայոց այբուբենի 39 զարդաքանդակ տառերը: Հայոց գրերը ստեղծվել են 405-406 թթ.-ին: Այցելություն Սաղմոսավանք: Վերադարձ Երևան: Ընթրիք «Թումանյան պանդոկ» ռեստորանում: Գիշերում հյուրանոցում:
Օր 4-րդ – Խոր Վիրապ/Նորավանք/Քարահունջ/Խնձորեսկ/Գորիս
Նախաճաշ: Մեկնում Խոր Վիրապ վանահամալիր: Ըստ Ագաթանգեղոսի` Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքների շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Լուսավորիչը Խոր Վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է իբրև պետական կրոն 301 թ.: Խոր Վիրապից հրաշալի տեսարան է բացվում դեպի Բիբլիական Արարատ լեռը: Մեկնում Նորավանքի միջնադարյան վանահամալիր, որը 13-րդ դարի սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը: Այստեղ է գտնվում Հայր Աստծո միակ քանդակված պատկերը Հայաստանում: Համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր, որոնց մեջ իրենց բարձր գեղարվեստական արժանիքներով առանձնանում են քանդակագործ Մոմիկի խաչքարերը: Վանահամալիրը հավակնում է դառնալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս: Ճաշ Նորավանքում: Մեկնում Զորաց քարեր կամ Քարահունջ: Քարահունջը նման է անգլիական Սթոունհենջին: Այցելություն Խնձորեսկի կամուրջ: Ընթրիք և գիշերում Գորիսի «Քրիստի» հյուրանոցում:
Օր 5-րդ – Գորիս/Տաթև/Արենի/Երևան
Նախաճաշ: Մեկնում Տաթև վանահամալիր: Այն հիմնադրվել է 4-րդ դարում և եղել է հոգևոր-մշակութային կենտրոն: Այն նույնպես հավակնում է դառնալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս: Կառուցապատվել է աստիճանաբար, հիմնականում՝ 9-րդ դ. վերջին և 10-րդ դ. սկզբին: Բակի կենտրոնում կառուցվել է ճոճվող հուշասյունը («Գավազան»)՝ միակ կառույցը, որը բազմաթիվ երկրաշարժերից պահպանվել է անխաթար, վկայելով հայ ճարտարապետների կառուցողական մեծ հմտության մասին: Վանքին կարելի է հասնել 2010 թ.-ին կառուցված աշխարհի ամենաերկար «Տաթևեր» կոչվող ճոպանուղու միջոցով: Ճաշ Տաթևում: Մեկնում Արենի գյուղ, այցելություն գինու գործարան, անուշահամ գինու տեսակների համտես: Վերադարձ Երևան: Ազատ ժամանակ: Ընթրիք «Մեր գյուղ»: Գիշերում հյուրանոցում:
Օր 6-րդ – Երևան/Վերնիսաժ/Ծիծեռնակաբերդ
Նախաճաշ: Ազատ օր Երևանում: Այց Վերնիսաժ՝ արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք: Այց Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Այց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: 1995-ին բացված ստորգետնյա թանգարանում կարելի է տեղեկություններ գտնել 1915 թվականի իրադարձությունների մասին։ Ճաշ: Ազատ ժամանակ: Հրաժեշտի գալա ընթրիք <<Փարվանա>> ռեստորանում: Գիշերում հյուրանոցում:
Տրանսֆեր օդանավակայան: Մեկնում: