Դեպի Արևմտյան Հայաստան և Կիլիկիա

Դեպի Արևմտյան Հայաստան և Կիլիկիա տուրը ընդգրկում է իննօրյա անմոռանալի օրեր  պատմական Հայաստանի այնպիսի քաղաքներոում, ինչպիսիք են Կարսը, Անին, Իգդիրը, Բայազետը, Վանը, Բիթլիսի բերդը, Մուշը, Դիարբեքիրը, Նեմրութի արձանները, Ուրֆան (Եդեսիա), Այնթապը, Ալեքսանդրետը, Անտիոքը (Անթաքյա), Մուսա Լեռը, Ադանան, Կոռիկոսը, Տարսոնը, Սիսը, Մարաշը, Մալաթիան, Խարբերդը, Էրզրումը (Կարին) և այլն: Աշխարհը դառնում է առավել հասանելի  «Յան Վոյաժի» շնորհիվ:

Oր առաջին

Ջավախք / Անի մայրաքաղաք / Բայազետ / Բերկրիի ջրվեժ / Վան

Երևանից կմեկնենք դեպի Գյումրի, կանցնենք հայ-վրացական Բավրայի սահմանային անցակետը և կմտնենք Ջավախք: Ախալքալաքից հատելով վրաց-թուրքական սահմանը` կուղևորվենք դեպի Անի մայրաքաղաք, որը Կարսից 45 կմ հեռավորության վրա է գտնվում: Երկու երեք ժամ Անիի հազարամյա եկեղեցիները տեսնելուց հետո կշարունակենք ճանապարհը դեպի Իգդիր ուր ծնվել է հայտնի ռազմական ու քաղաքական գործիչ Դրաստամատ Կանայանը (Դրո), այնուհետև անցնելով Արարատ լեռան լանջին գտնվող “Խարաբա բազարի” մոտով կհասնենք Բայազետ: Ճանապարհին կտեսնենք Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը հակառակ կողմից, իսկ հին Բայազետում Դարոյնքի ամրոցը: Կմտնենք նաև պարսկական, արաբական և հայկական ճարտարապետության ոճերը միաձուլող Իսհակ փաշայի պալատ: Բայազետից կուղևորվենք դեպի Վան քաղաք, ճանապարհին կանգ կառնենք և կհանգստանանք Բերկրիի ջրվեժի մոտ: Գիշերը կհանգստանանք Վանի հյուրանոցում:

Օր երկրորդ

Վանա լիճ / Վարագավանք / Մհերի Դուռ / Վանի բերդ / Վանա կատուների բուծարան / Աղթամար կղզի (Սուրբ Խաչ եկեղեցի) / Մուշ

Առավոտյան կբարձրանանք Վարագա լեռան վրա գտնվող Վարագավանք վանական համալիր, որից հետո կտեսնենք Մհերի ժայռափոր դուռը, կամ այլ կերպ ասած Խալդյան դարպասներից մեկը, որի վրա մինչ օրս պահպանվել են սեպագիր արձանագրություններ: Մհերի դուռը տեսնելուց հետո կգնանք Վանի բերդ, որից հետո էլ Վանա կատուների բուծարան: Այնուհետև կմեկնենք դեպի Աղթամար կղզի` Սուրբ Խաչ եկեղեցի: Կղզուց վերադառնալով կհամտեսենք լճի միակ ձուկը` Վանա տառեխը: Վանից կուղևորվենք դեպի Մուշ, ճանապարհին կտեսնենք Բիթլիսի բերդը: Գիշերը կհանգստանանք Մուշի հյուրանոցում:

Օր երրորդ

Մուշի հին թաղամաս / Մշո Սուրբ Կարապետ վանք / Սուլուխի կամուրջ / Բինգյոլ (Բյուրակն) /Դիարբեքիր / Սբ. Կիրակոս եկեղեցի / Նեմրութ լեռ

Առավոտյան կտեսնենք հին Մուշը և հայկական գերեզմանատունը, կայցելենք Սուլուխի պատմական կամուրջ, որտեղ նահատակվել է հայ ազատամարտի երախտավոր Գևորգ Չաուշը, այնուհետև կգնանք Մշո Սուրբ Կարապետ վանք: Մուշից դուրս գալով կանցնենք Բինգյոլի լեռներով և կշարժվենք դեպի Դիարբեքիր, կտեսնենք հին քաղաքը շրջապատող պարիսպը, Սբ. Կիրակոս եկեղեցին և կշփվենք տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հետո կմեկնենք Նեմրութ և գիշերը կանցկացնենք Նեմրութ լեռան լանջին կառուցված հյուրանոցում:

Օր չորրորդ

Նեմրութ լեռ / Հին հեթանոսական աստվածների արձաններ / Ուրֆա/Եդեսիա / Այնթապ

Արևածագը կդիմավորենք Նեմրութ լեռան գագաթին մոտ 2100 մետր բարձրության վրա: Նեմրութի գագաթին կտեսնենք Կոմագենի Անտիոքոս I արքայի դամբարանը, ինչպես նաև Զևս-Արամազդի, Ապոլոն-Միհրի (Տիրի), Հերակլես-Վահագնի, Անահիտի (Ֆորտունայի) հելլենիստական և հայ հեթանոսական աստվածությունների վիթխարի արձանները: Նեմրութից հետո մենք կուղևորվենք դեպի Ուրֆա/Եդեսիա քաղաք, ուր Մեսրոպ Մաշտոցը արարել է հայոց գրերը: Մեր հաջորդ կանգառը կլինի Այնթապը, որից հետո կմեկնենք Ադանա և գիշերը կհանգստանանք Ադանայի հյուրանոցում:

Օր հինգերորդ

Ադանա / Տարսոն / Կոռիկոսի ծովային բերդ

Առավոտյան կշրջենք Ադանա քաղաքում, կտեսնենք հին կամուրջը և թաղամասերը, այնուհետև կմեկնենք Տարսոն/ Տարսուս, որը եղել է Կիլիկիայի մայրաքաղաքը հռոմեացիների օրոք, ինչպես նաև հայ թագավորների օծման վայրը: Կայցելենք մզկիթի վերածված Սբ. Պողոս եկեղեցի, կտեսնենք Կլեոպատրայի դարպասները: Տարսոնից կուղևորվենք դեպի Կոռիկոսի ծովային բերդը: Գիշերակաց Կոռիկոսի հյուրանոցում:

Օր վեցերորդ

Սիս մայրաքաղաք / Անավարզա / Լևոնի բերդ / Ալեքսանդրետ / Քառասուն մանուկների եկեղեցի / Անթաքիա / Մուսա Լեռ / հայկական Վաքըֆ գյուղ

Առավոտյան կմեկնենք դեպի Սիս անառիկ բերդ, այնուհետև կտեսնենք Անավարզա քաղաքի ավերակները և միջնաբերդը: Կայցելենք Դաշտային Կիլիկիայում կառուցված Լևոնի կամ Օձերի բերդ, որից հետո կմեկնենք դեպի Ալեքսանդրետ (Իսքենդերուն) և կայցելենք Քառասուն մանունկների եկեղեցի, այնուհետև կուղևորվենք Անթաքիա (Անտիոք), այնտեղից էլ դեպի Մուսա լեռ, Թուրքիայում մնացած միակ հայկական Վաքըֆ գյուղ: Կայցելենք գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցի, և կծանոթանանք տեղի բնակչության հետ: Գիշերը կանցկացնենք գյուղին մոտ ծովափի հյուրանոցում:

Օր յոթերորդ

Վաքըֆ գյուղ / Մարաշ / Մալաթիա / Սբ. Երրորրդություն եկեղեցի / Խարբերդ

Առավոտյան Վաքըֆ գյուղից կմեկնենք դեպի Մարաշ, կտեսնենք հին բերդը և կհամտեսենք Մարաշի հայտնի պաղպաղակը, որը պատրաստվում է այծի կաթից: Մարաշից կմեկնենք Մալաթիա, կտեսնենք Սբ. Երրորդություն եկեղեցին: Այստեղից կուղևորվենք Խարբերդ` կտեսնենք մինչ օրս պահպանված բերդն ու հայերից մնացած տները:

Օր ութերորդ

Բինգյոլ / Էրզրում / Սանասարյան վարժարան / Բասենի բերդ / Հովվի կամուրջ / Կարս

Խարբերդից առավոտյան կուղևորվենք դեպի Էրզրում (Կարին), կանցնենք Բինգյոլի լեռներով: Կշրջենք Էրզրումում, կայցելենք բյուզանդական բերդ, կտեսնենք հայտնի Սանասարյան վարժարանի շենքը, միջնադարյան Չիֆթե Մինարե մեդրեսեն (կրոնական դպրոց): Էրզրումից դուրս գալով` կմեկնենք դեպի Կարս, ճանապարհին կտեսնենք Բասենի բերդը (Հասան-քալա), ապա կկանգնենք Հովվի կամրջի մոտ, որը կառուցվել է Արաքս և Մուրց գետերի խառնարանի վրա: Գիշերը կհանգստանանք Կարսի հյուրանոցում:

Օր իններորդ

Կարս քաղաք / Կարսի բերդ / Առաքելոց եկեղեցի / Չարենցի տուն / <Վարդանի> կամուրջ 

Առավոտյան նախաճաշից հետո կշրջենք Կարսի փողոցներով, կայցելենք Առաքելոց եկեղեցի, կբարձրանանք Կարսի բերդ, կտեսնենք “Վարդանի” միջնադարյան կամուրջը, Եղիշե Չարենցի տունը, կզգանք հին հայկական Կարսի շունչը: Այստեղից կվերադառնանք Հայաստան` անցնելով Ախալքալաքով և Գյումրիով: Երեկոյան կժամանենք Երևան:

Գինը ներառում է՝

  •  գիշերում հյուրանոցում (Վան, Մուշ, Նեմրութ, Ադանա, Կոռիկոս, Մուսալեռ /Իսքենդերուն, Սամանդաղ/, Խարբերդ, Կարս)
  •  տրանսֆեր
  •  երեքանգամյա սնունդ
  •  պատմամշակութային հաստատությունների մուտքի տոմսեր
  •  խումբն ուղեկցող պրոֆեսիոնալ էքսկուրսավարի ծառայություն

2016 թ. մեկնարկի օրեր

ԱՊՐԻԼ

26.04-04.05

ՄԱՅԻՍ

26.05-03.06

ՀՈՒՆԻՍ

23.06-01.07

ՀՈՒԼԻՍ

07.07-15.07
21.07-29.07
 

ՕԳՈՍՏՈՍ

02.08-10.08
12.08-20.08 

ՍԵՊՏԵՄԲԵՐ

16.09-24.09

ID, 'priceP'); $dateFrom = get_post_meta($post->ID, 'dateFrom', true); $dateTo = get_post_meta($post->ID, 'dateTo', true); $duration = get_post_meta($post->ID, 'duration', true); $country = get_post_meta($post->ID, 'country', true); $sale = get_post_meta($post->ID, 'sale', true); $aparik = get_post_meta($post->ID, 'aparik', true); $tmpUrl=get_template_directory_uri(); $randomNumber = "".rand(1000,9999); $md5RandomNumber=md5($randomNumber); //echo "
"; var_dump(wpcf7_generate_captcha()); exit;
    
    echo "
"._i($ini['name'])."*
"._i($ini['tel']).".
"._i($ini['email'])."*
"._i($ini['massageName'])."
"._i($ini['massageText'])."*
"; $priceI = get_post_meta($post->ID, 'priceP',true); $dateFrom = get_post_meta($post->ID, 'dateFrom', true); $dateTo = get_post_meta($post->ID, 'dateTo', true); $duration = get_post_meta($post->ID, 'duration', true); $season = get_post_meta($post->ID, 'season', true); $country = get_post_meta($post->ID, 'country', true); $sale = get_post_meta($post->ID, 'sale', true); $aparik = get_post_meta($post->ID, 'aparik', true); $priceI = _valutaConvert($priceI); $country = __(getCountry($country)); echo ""; if($sale!='') { echo " "; } if($aparik!='') { echo " "; } echo "
"._i($ini['date']).": $dateFrom - $dateTo
"._i($ini['price']).": $priceI
"._i($ini['country']).": $country
"._i($ini['seasons']).": "; if($season=='1') { echo _i($ini['spring']); } if($season=='2') { echo _i($ini['summer']); } if($season=='3') { echo _i($ini['autumn']); } if($season=='4') { echo _i($ini['winter']); } echo "
"._i($ini['duration'])." $duration
"._i($ini['sale']).": $sale
"._i($ini['aparik'])." $aparik
"; echo "
"._i($ini['order'])."
"; ?>

Յան Վոյաժը առաջարկում է

Վերադարձ պատմական ակունքներին (ԱՆԻ, ՎԱՆ, ԿԱՐՍ, ԲԱՅԱԶԵՏ, ԻԳԴԻՐ)

Վերադարձ պատմական ակունքներին տուրը ընդգրկում է եռօրյա ծրագիր դեպի կորուսյալ հայրենիք, մասնավորապես այց Կարս, Վան Մանրամասն
Ավելին

Դեպի Արևմտյան Հայաստան և Կիլիկիա

Դեպի Արևմտյան Հայաստան և Կիլիկիա տուրը ընդգրկում է իննօրյա անմոռանալի օրեր պատմական Հայաստանի այնպիսի Մանրամասն
Ավելին

Վերելք Արարատ լեռ և ուխտագնացություն Արևմտյան Հայաստան (Կարս, Վան, Անի)

Վերելք Արարատ լեռ և ուխտագնացություն Արևմտյան Հայաստան տուրը ներառում է միաժամանակ այց Արևմտյան Հայաստանի Մանրամասն
Ավելին