Ռիգա – Ստոկհոլմ – Օսլո – Կոպենհագեն – Ստոկհոլմ – Ռիգա
Օր 1-ին
Ժամանում Ռիգա: Դիմավորում Ռիգայի կայարանում: Շրջայց քաղաքում: Քաղաքի կենտրոնը մի հիասքանչ ճարտարապետական համալիր է «արտ մոդեռն» ոճով` Ազատության հուշարձանը, պուրակներն ու այգիները: Զբոսանք հին կենտրոնում` Ռատուշայի հրապարակ, Կոնվենտա Սետա և Սևագլուխների Տուն, միջնադարյան շենքեր, պարիսպներ և աշտարակներ, Գմբեթաձև տաճար, Սուրբ Պետրոս և Սուրբ Եկաբի եկեղեցիներ, Շվեդական դարպասներ և այլ ուշագրավ վայրեր … Տրանսֆեր դեպի նավահանգիստ: 17.30 նավով մեկնում դեպի Ստոկհոլմ: Ըստ ցանկության` ընթրիքը նավում հավելավճարով: Գիշերում նավում:
Օր 2-րդ
Նախաճաշ: Առավոտյան ժամանում Ստոկհոլմ: Շրջայց քաղաքում: Զբոսանք Հին քաղաքում – Գամլա Ստան, Ռատուշա, Ռիդարհոլմյան եկեղեցի, Թագավորական այգիներ, Թագավորական պալատ և պահակախմբի հերթափոխի հանդիսավոր արարողակարգ: Ավտոբուսով մեկնում Նորվեգիա: Երեկոյան ժամանում Օսլո` հրաշալի և աննկարագրելի գեղեցիկ քաղաք: Գիշերում հյուրանոցում:
Օր 3-րդ
Նախաճաշ: Շրջայց վիկինգների բլրապատ մայրաքաղաք Օսլոյում: Ծովածոցի կողմից հրաշալի տեսարան է բացվում դեպի քաղաքի կենտրոնը` Քաղաքային Ռատուշայի հսկա աշտարակներով, Ակերխուս ամրոցով և Ակեր Բրյուգե նավակայանով: Այց Վիգելանդի քանդակների պուրակ` թանգարան բաց երկնքի տակ: Արժե այցելել նաև Կոն-Տիկի թանգարան, որտեղ ցուցադրված է հայտնի ճանապարհորդ և մարդաբան Տուր Հեյերդալի լաստանավը: Զբոսավարը կպատմի նրա ճանապարհորդական հրաշալի արկածների մասին: Երեկոյան Օսլոյից նավարկում դեպի Կոպենհագեն: Ըստ ցանկության` ընթրիքը նավում հավելավճարով: Գիշերում նավում:
Օր 4-րդ
Նախաճաշ: Ժամանում Կոպենհագեն: Շրջայց Դանիայի մայրաքաղաքով` այդ հրաշալի և էլեգանտ քաղաքով: Այց Քաղաքային Ամրոց, Ռատուշայի հրապարակ, Դանտես Պլաս և աշխարհահռչակ «Ջրահարսի արձան»: Զբոսանք Նյուհավնի նեղուցի երկայնքով, որտեղ կզմայլվեք առավել քան եռադարյա պատմություն ունեցող շենքերով, որոնցից մեկում ապրել է դանիացի հայտնի հեքիաթասաց Հանս Քրիստիան Անդերսենը: Կոպենհագենում է գտվում աշխարհի խոշորագույն «Ստրոգետ» կոչվող հետիոտն ճանապարհը` բազմաթիվ հուշանվերների խանութներով և համեստ ռեստորաններով, որտեղ կարելի է համտեսել դանիական խոհանոցի լավագույն ուտեստները: Ազատ ժամանակ խորհուրդ է տրվում նավակով զբոսանք կատարել Կոպենհագենի նեղուցներով: Մեկնում Շվեդիա: Գիշերում հյուրանոցում:
Օր 5-րդ
Նախաճաշ: Մեկնում Ստոկհոլմ: Ազատ ժամանակ: Կարելի է այցելել աշխարհի ամենայուրօրինակ թանգարաններից մեկը` «Վասա», որտեղ ցուցադրված է XVII դարի ռազմական նավը, որը կործանվել է առաջին իսկ նավարկման ընթացքում: Կարելի է նաև նավակով զբոսանք կատարել` զմայլվելով Ստոկհոլմի գեղեցկությամբ: 16.00 գրանցում նավահանգստում: 17.00 մեկնում Ստոկհոլմից Ռիգա: Ըստ ցանկության` ընթրիքը նավում հավելավճարով: Գիշերում նավում:
Օր 6-րդ
Նախաճաշ: Ժամանում Ռիգա: Ազատ օր: Կարելի է զբոսնել Հին քաղաքի նեղ փողոցներով, կատարել գնումներ, վայելել ռիգացիների հյուրընկալությունն ու ջերմությունը: Մեկնում: Ցանկության դեպքում հնարավոր է հավելյալ օրեր անցկացնել Ռիգայի Ձեր նախընտրած հյուրանոցում:
Տուրի արժեքը դրամով 1 անձի համար
4 տեղանոց նավախցիկ |
3 տեղանոց նավախցիկ |
2 տեղանոց նավախցիկ |
316.000 |
345.500/340.000 |
381.000 |
Արժեքը ներառում է`
– Էքսկուրսիա հին Ռիգայով
– Տրանսֆեր դեպի նավահանգիստ
– Նավի տոմսեր Ռիգա-Ստոկհոլմ-Ռիգա 2 գիշեր B կարգի նավախցում (4-5 րդ նավահարթակ)
– Նավի տոմսեր Օսլո-Կոպենհագեն 1 գիշեր C կարգի նավախցում (ստորին նավահարթակ)
– Գիշերում Օսլոյի հյուրանոցում `1 գիշեր 2 կամ 3 տեղանոց համարում
– Գիշերում Շվեդիայի հյուրանոցում `1 գիշեր 2 կամ 3 տեղանոց համարում
– 5 նախաճաշ
– Էքսկուրսիաներ` Ռիգա, Ստոկհոլմ, Օսլո, Կոպենհագեն
– Տրանսպորտային ծառայություն ըստ ծրագրի
– Զբոսավարի ծառայություն ըստ ծրագրի
Հավելյալ վճարվում է`
– Վիզայի ծախսեր և ապահովագրություն
– Ժամանում տուրի մեկնարկի վայրը և հակառակը
Հավելավճարներ ըստ ցանկության`
– Ընթրիք Tallink նավում– մեծահասակների համար` 17.000 դրամ, 6-11 տ երեխաների համար 6.000 դրամ, 12-17 տ երեխաների համար` 9.000 դրամ
– Ընթրիք DFDS նավում– մեծահասակների համար` 18.000 դրամ, 4-15 տ երեխաների համար ` 9.000 դրամ
– Թանգարանների և այլ պատմամշակութային վայրերի մուտքի տոմսեր
– Դիմավորում և ճանապարհում օդանավակայան` 13.500 դրամ