Վերադարձ պատմական ակունքներին (ԱՆԻ, ՎԱՆ, ԿԱՐՍ, ԲԱՅԱԶԵՏ, ԻԳԴԻՐ)

Վերադարձ պատմական ակունքներին տուրը ընդգրկում է եռօրյա ծրագիր դեպի կորուսյալ հայրենիք, մասնավորապես այց Կարս, Վան և Անի քաղաքներ: Կարսում Դուք հնարավորություն կունենաք   այցելելու Չարենցի տուն, Սուրբ Առաքելոց եկեղեցի, Կարսի բերդ և «Վարդանի» կամուրջ: Ծրագրում նախատեսվում է նաև այց Վանա լիճ և նավարկություն դեպի Սուրբ Խաչ եկեղեցի, ինչպես նաև   «հազար ու մի եկեղեցիների  քաղաք»  Անի, Վանի բերդ, Վարագավանք, Մհերի դուռ, Դարոյնքի ամրոց և այց Իգդիր և Բայազետ բնակավայրեր:

ԾՐԱԳԻՐ-pdf

Օր 1 – Ջավախք / Անի մայրաքաղաք / Կարս / Վան

Մեկնում Երևանից դեպի Գյումրի, հայ-վրացական Բավրայի սահմանային անցակետի հատում և մեկնում Ջավախք: Ախալքալաքից վրաց-թուրքական սահմանի հատում`մեկնում դեպի Անի մայրաքաղաք, որը Կարսից 45 կմ հեռավորության վրա է գտնվում: Այցելություն Անիի հազարամյա եկեղեցիներ և երկժամանոց էքսկուրսիա Անիում: Այնուհետև ժամանում Կարս ճաշելու համար և մեկնում Վան քաղաք: Գիշերում Վանի 3* հյուրանոցում:

Օր 2 – Վարագավանք / Մհերի դուռ / Վանա լիճ / Աղթամար կզղի / Սուրբ Խաչ եկեղեցի Վանի բերդ / Վանա կատուների բուծարան

Նախաճաշ: Այցելություն Վարագա լեռան վրա գտնվող Վարագավանք վանական համալիր, որից հետո մեկնում Մհերի ժայռափոր դուռ, կամ այլ կերպ ասած Խալդյան դարպասներից ներս, որի վրա մինչ օրս պահպանվել են սեպագիր արձանագրություններ: Մհերի դուռը տեսնելուց հետո նավարկություն դեպի Աղթամար կղզի` Սուրբ Խաչ եկեղեցի: Կղզուց վերադառնալուց հետո ճաշ լճի ափին և Վանա տառեխի համտես: Այնուհետև այցելություն Վանի բերդ, որից հետո մեկնում Վանա կատուների բուծարան: Գիշերում Վանի 3* հյուրանոցում:

Օր 3 – Բերկրիի ջրվեժ / Բայազետ / Իգդիր / Կարս քաղաք / Առաքելոց եկեղեցի / Կարսի բերդ / «Վարդանի» կամուրջ /  Չարենցի տուն 

Նախաճաշ: Այցելություն Բերկրիի ջրվեժ, որից հետո մեկնում Բայազետ, այցելություն  հին Բայազետում գտնվող Դարոյնքի ամրոց և պարսկական, արաբական և հայկական ճարտարապետության ոճերը միաձուլող Իսհակ փաշայի պալատ: Այնուհետև Արարատ լեռան լանջին գտնվող «Խարաբա բազարի» մոտով ժամանում Իգդիր, ուր ծնվել է հայտնի ռազմական ու քաղաքական գործիչ Դրաստամատ Կանայանը (Դրո): Ճանապարհին կարելի է տեսնել Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը հակառակ կողմից: Ժամանում Կարս: Ճաշ Կարսում: Այցելություն Առաքելոց եկեղեցի, Կարսի բերդ, այնուհետև «Վարդանի» միջնադարյան կամուրջ, Եղիշե Չարենցի տուն, զբոսանք քաղաքի փողոցներով՝ զգալով հին հայկական Կարսի շունչը: Այստեղից վերադարձ Հայաստան` անցնելով Ախալքալաքով և Գյումրիով: Երեկոյան ժամանում Երևան:

Գինը ներառում է՝

  •  գիշերում հյուրանոցում Վանում
  •  տրանսֆեր
  •  երկանգամյա սնունդ
  •  պատմամշակութային հաստատությունների մուտքի տոմսեր
  •  խումբն ուղեկցող պրոֆեսիոնալ էքսկուրսավարի ծառայություն:

 

Մեկնարկի օրեր 2018

ՄԱՅԻՍ                                                     26-27-28

ՀՈՒՆԻՍ                                                    22-23-24

ՀՈՒԼԻՍ                                                     27-28-29

ՕԳՕՍՏՕՍ

ՍԵՊՏԵՄԲԵՐ                                          21-22-23

ID, 'priceP'); $dateFrom = get_post_meta($post->ID, 'dateFrom', true); $dateTo = get_post_meta($post->ID, 'dateTo', true); $duration = get_post_meta($post->ID, 'duration', true); $country = get_post_meta($post->ID, 'country', true); $sale = get_post_meta($post->ID, 'sale', true); $aparik = get_post_meta($post->ID, 'aparik', true); $tmpUrl=get_template_directory_uri(); $randomNumber = "".rand(1000,9999); $md5RandomNumber=md5($randomNumber); //echo "
"; var_dump(wpcf7_generate_captcha()); exit;
    
    echo "
"._i($ini['name'])."*
"._i($ini['tel']).".
"._i($ini['email'])."*
"._i($ini['massageName'])."
"._i($ini['massageText'])."*
"; $priceI = get_post_meta($post->ID, 'priceP',true); $dateFrom = get_post_meta($post->ID, 'dateFrom', true); $dateTo = get_post_meta($post->ID, 'dateTo', true); $duration = get_post_meta($post->ID, 'duration', true); $season = get_post_meta($post->ID, 'season', true); $country = get_post_meta($post->ID, 'country', true); $sale = get_post_meta($post->ID, 'sale', true); $aparik = get_post_meta($post->ID, 'aparik', true); $priceI = _valutaConvert($priceI); $country = __(getCountry($country)); echo ""; if($sale!='') { echo " "; } if($aparik!='') { echo " "; } echo "
"._i($ini['date']).": $dateFrom - $dateTo
"._i($ini['price']).": $priceI
"._i($ini['country']).": $country
"._i($ini['seasons']).": "; if($season=='1') { echo _i($ini['spring']); } if($season=='2') { echo _i($ini['summer']); } if($season=='3') { echo _i($ini['autumn']); } if($season=='4') { echo _i($ini['winter']); } echo "
"._i($ini['duration'])." $duration
"._i($ini['sale']).": $sale
"._i($ini['aparik'])." $aparik
"; echo "
"._i($ini['order'])."
"; ?>

Յան Վոյաժը առաջարկում է

Վերադարձ պատմական ակունքներին (ԱՆԻ, ՎԱՆ, ԿԱՐՍ, ԲԱՅԱԶԵՏ, ԻԳԴԻՐ)

Վերադարձ պատմական ակունքներին տուրը ընդգրկում է եռօրյա ծրագիր դեպի կորուսյալ հայրենիք, մասնավորապես այց Կարս, Վան Մանրամասն
Ավելին

Դեպի Արևմտյան Հայաստան և Կիլիկիա

Դեպի Արևմտյան Հայաստան և Կիլիկիա տուրը ընդգրկում է իննօրյա անմոռանալի օրեր պատմական Հայաստանի այնպիսի Մանրամասն
Ավելին

Վերելք Արարատ լեռ և ուխտագնացություն Արևմտյան Հայաստան (Կարս, Վան, Անի)

Վերելք Արարատ լեռ և ուխտագնացություն Արևմտյան Հայաստան տուրը ներառում է միաժամանակ այց Արևմտյան Հայաստանի Մանրամասն
Ավելին