Աթենքը և Հունաստանի 7 կղզիները

                               Նոր Ոդիսական – 7 կղզիներ

(ԱթենքՆաֆպակտոսԼեֆկադաԿեֆալոնիաԻթակեՍկորպիոսԱխերոնՊարգաԿորֆուՅանինաՄեցովոԿալամբակաԱթենք) Մեկնում ` 25.06.16

Օր 1-ին 25.06.16

Ժամանում Աթենք: Դիմավորում օդանավակայանում: Տեղավորում հյուրանոցում: Ազատ ժամանակ: Առաջարկվում է էքսկուրսիա «Գիշերային Աթենք» հավելավճարով (€ 70):

Օր 2-րդ 26.06.16
Աթենքից մեկնում դեպի Լեֆկադա կղզի, որի Ճանապարհը անցնում է գեղատեսիլ Սարոնիկյան և Կորինֆյան ծովածոցերի երկայնքներով: Ռիո-Անտիրիո նոր կամրջով անցում դեպի կենտրոնական Հունաստան: Այցելություն տեսարժան Նաֆպակտոս քաղաք և վենետիկյան ամրոց: Այստեղ 1571թ. տեղի է ունեցել հայտնի Լեպանտո ճակատամարտը, որին մասնակցել է հայտնի գրող Միգել դե Սերվանտեսը: Ազատ ժամանակ ճաշի համար: Մայրցամաքին միացված երկար կամրջով մեկնում Լեֆկադա կղզի: Տեղավորում հյուրանոցում: Ազատ ժամանակ ընթրիքի համար:

Օր 3-րդ 27.06.16

Մեկնում առողջարանային բնակավայր Նիդրի: Մեկօրյա կրուիզ Լեֆկադայի և ափամերձ կղզիների շուրջը: Կանգառ Լեֆկադայի ամենագեղեցիկ ափերից մեկում: Այնուհետև մեկնում Հոնիական կղզեխմբի ամենամեծ կղզի՝ Կեֆալոնիա, որը գրավում է այցելուներին իր հիասքանչ  տեսարաններով և ավազոտ ափերով: Այց հունական ավանդույթներով հարուստ Ֆիսկադա  գյուղ: Ուղևորություն դեպի լեգենդար Ոդիսևսի ծննդավայր՝ Իթակե ռոմանտիկ կղզի, որը հայտնի է իր՝ միմյանց հետ ներդաշնակ կանաչ սարերով, պատմական շինություններով, մոգական ծովախորշերով և ծովափերով: Որից հետո մեկնում Մեգանիս կղզու՝ Պապանիկոլի քարանձավ, որը 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործվել է որպես համանուն սուզանավի կայանատեղի: Մեկնում Օնասիս ընտանիքի մասնավոր  չքնաղ Սկորպիոս կղզի, որը վերջերս գնվել է ռուս մեծահարուստի կողմից: Ինչպես նաև այցելություն ևս մեկ մասնավոր կղզի՝ Մադուրի, որը պատկանում է մեծ բանաստեղծ Արիստոտել Վալաորիտիսի հարազատներն: Վերադարձ Նիդրի: Ընթրիք և գիշերում Լեֆկադայի հյուրանոցում:

Օր 4-րդ 28.06.16


Մեկնում Կորֆու կղզի: ճանապարհին այցելություն Ախերոնի դամբարան՝ Պերեսֆոնի և Աիդի սրբավայրում: Ըստ լեգենդի Քարոնը հենց այստեղից է մահացածների հոգիները տանում Աիդի դարպասների մոտ: Զբոսանք Ախերոն գետի երկայնքով, որը լցվում է ծովը: Ազատ ժամանակ ճաշի և լողալու համար: Մեկնում հրաշալի և կենսուրախ Պարգա, որը հայտնի է իր ափամերձ ժայռոտ կղզիներով, ինչպես նաև ծովածոցի բարձունքում վեր խոյացող վենետիկյան 16-րդ դարի ամրոցով: Զբոսանք Պարգայում: Մեկնում Իգումենիցա, որտեղից նախատեսվում է լաստանավով տեղափոխում Կորֆու կղզի: Տեղավորում հյուրանոցում: Ազատ ժամանակ ընթրիքի համար:

 

Օր 5-րդ 29.06.16

Զբոսանք կղզու կենտրոն Կորֆու քաղաքում: Այցելություն տեղի սուրբ Սպիրիդոն եկեղեցի, որտեղ պահվում են կղզու ամենասիրելի սրբի մասունքները: Այնուհետև այց Հին ամրոց, որը կառուցվել է 16-րդ դարում Վենետիկի բնակիչների կողմից: Ամրոցի բարձունքից բացվում է, կզղու, քաղաքի և Էսպլանադա հրապարակի հիասքանչ տեսարանը: Ազատ ժամանակ ճաշի համար Կորֆու քաղաքում: Այցելություն Աքիլլեսյան դղյակ, որը կառուցված է նեոկլասիկ ոճով 19-րդ դարի վերջին՝ Ավստրիայի կայսրուհի Էլիզաբեթի համար: Էքսկուրսիա դղյակում, որը շրջապատված է փարթամ կանաչ այգով,  բազմաթիվ տերասսաներով, որտեղից տպավորիչ տեսաարան է բացվում դեպի ծովափն ու քաղաքը:
Հյուրանոց մեկնելու ճանապարհին փոքրիկ կանգառ Վլահերնա և Պոնտակոնիս կղզիների հակառակ կողմում, որը կղզու ամենաշատ լուսանկարվող վայրն է: Հեռվից երևացող սպիտակ վանահամալիրով Վլահերնա կարելի է հասնել ջրապատնեշով, իսկ Պոնտակոնիս ամռանը՝  նավակներով: Ազատ ժամանակ: Վերադարձ հյուրանոց: Ընթրիք:

Օր 6-րդ 30.06.16

Կորֆուից լաստանավով վերադարձ Իգումենիցա: Մեկնում Էպիրա շրջանի՝ Յանինա քաղաք: Տեղավորում հյուրանոցում: Էքսկուրսիա Յանինա քաղաքում, որը հանդիսացել է հանրաճանաչ կառավարիչ-բռնակալ Ալի Փաշայի նախկին նստավայրը: Թուրքական ազդեցությունը առավել նկատելի է ամրոց այցելելիս, որը տեղակայված է Պամվոտիդա լճի հրվանդանին: Նավով զբոսանք լճում: Կանգառ Նիս կղզում: Այնուհետև այցելություն Պանդելիմոնոս վանահամալիր: Կղզին հայտնի է նաև իր արծաթյա իրերի կրպակներով և պանդոկներով, որտեղ մատուցվում են թարմ՝ տեղում պատրաստվող գորտի տոտիկներ: Այց տեղի ամրոց: Վերադարձ հյուրանոց: Ընթրիք և գիշերում Յանինայում:

Օր 7-րդ 01.07.16

Մեկնում գեղատեսիլ Մեցովո քաղաք, որը հայտնի է իր քարե տներով (կառուցված 17-19-րդ դարերում) և փայտե պատշգամբներով:
Մեկնում Կալամբակա: Այցելություն ժայռերի գագաթներին կառուցված Մետեորա վանահամալիրներից մեկը: Ազատ ժամանակ ճաշի համար: Ճանապարհին կանգառ Ֆերմոպիլում՝ Լեոնիդ թագավորի հուշարձանի մոտ: Վերադարձ Աթենք: Ազատ ժամանակ ընթրիքի համար:

 

Օր 8-րդ 02.07.16

Տեղափոխում օդանավակայան: Վերադարձ Երևան:

Տուրի արժեքը ներառում է՝

  • Կեցություն և սնունդ
  • Բոլոր տրանսֆերները և էքսկուրսիաները ռուսախոս գիդի ուղեկցությամբ
  • Մեկօրյա կրուիզ Հոնիական կղզեխմբով
  • Իգումենիցա-Կորֆու-Իգումենիցա լաստանավի տոմս

Տուրի արժեքը չի ներառում՝

  • Ավիատոմս
  • Թանգարանների և հնագիտական տարածքների մուտքերի տոմսեր (չափահասներ՝ 40 եվրո, մինչև 18տ. երեխաներ՝ անվճար)
  • Կամընտրական էքսկուրսիաներ

 

ID, 'priceP'); $dateFrom = get_post_meta($post->ID, 'dateFrom', true); $dateTo = get_post_meta($post->ID, 'dateTo', true); $duration = get_post_meta($post->ID, 'duration', true); $country = get_post_meta($post->ID, 'country', true); $sale = get_post_meta($post->ID, 'sale', true); $aparik = get_post_meta($post->ID, 'aparik', true); $tmpUrl=get_template_directory_uri(); $randomNumber = "".rand(1000,9999); $md5RandomNumber=md5($randomNumber); //echo "
"; var_dump(wpcf7_generate_captcha()); exit;
    
    echo "
"._i($ini['name'])."*
"._i($ini['tel']).".
"._i($ini['email'])."*
"._i($ini['massageName'])."
"._i($ini['massageText'])."*
"; $priceI = get_post_meta($post->ID, 'priceP',true); $dateFrom = get_post_meta($post->ID, 'dateFrom', true); $dateTo = get_post_meta($post->ID, 'dateTo', true); $duration = get_post_meta($post->ID, 'duration', true); $season = get_post_meta($post->ID, 'season', true); $country = get_post_meta($post->ID, 'country', true); $sale = get_post_meta($post->ID, 'sale', true); $aparik = get_post_meta($post->ID, 'aparik', true); $priceI = _valutaConvert($priceI); $country = __(getCountry($country)); echo ""; if($sale!='') { echo " "; } if($aparik!='') { echo " "; } echo "
"._i($ini['date']).": $dateFrom - $dateTo
"._i($ini['price']).": $priceI
"._i($ini['country']).": $country
"._i($ini['seasons']).": "; if($season=='1') { echo _i($ini['spring']); } if($season=='2') { echo _i($ini['summer']); } if($season=='3') { echo _i($ini['autumn']); } if($season=='4') { echo _i($ini['winter']); } echo "
"._i($ini['duration'])." $duration
"._i($ini['sale']).": $sale
"._i($ini['aparik'])." $aparik
"; echo "
"._i($ini['order'])."
"; ?>

Յան Վոյաժը առաջարկում է

Սկանդինավյան ուղևորություն

Յան Վոյաժը առաջարկում է անցկացնել անմոռանալի ուղևորություն Սկանդինավյան գեղասքանչ մայրաքաղաքներով` Ստոկհոլմ, Օսլո, Կոպենհագեն: 6 օրվա Մանրամասն
Ավելին

Աթենքը և Հունաստանի 7 կղզիները

Աթենք – Նաֆպակտոս – Լեֆկադա – Կեֆալոնիա - Իթաքա – Սկորպիոս –Ախերոն – Պարգա - Մանրամասն
Ավելին

Ամառային հանգիստ Բուլղարիայում. Արևային ափ

<<Յան Վոյաժ>> ընկերությունը առաջարկում է ամառային հանգիստ Բուլղարիայի <<Արևային ափ>> (‪Sunny Beach‬, ‪Солнечный Берег‬) հանգստավայրում Մանրամասն
Ավելին