Բացահայտեք ամբողջ Հայաստանը 8 օրում ծրագրի միջոցով Դուք հնարավորություն կունենաք ընդամենը 8 օրվա ընթացքում այցելել Հայաստանի կարևորագույն պատմամշակութային տեսարժան վայրեր, շրջել Երևանի ամենագեղեցիկ վայրերով, ինչպես նաև ճաշել և ընթրել լավագույն ռեստորաններում: Այս յուրօրինակ ծրագիրը Ձեզ կպարգևի աննկարագրելի դրական լիցքեր և կթողնի անմոռանալի տպավորություն:
Բացահայտեք ամբողջ Հայաստանը 8 օրում(տարբ. 1) (ծրագիր PDF)
Ժամանում Երևան, տեղավորում հյուրանոցում
Օր 1-ին Երևան
Նախաճաշ: Այցելություն Մատենադարան, որն ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը: Զբոսանք Կասկադում: Ճաշ «Լիբանան» ռեստորանում: Շրջայց Օպերայի և Հյուսիսային պողոտայի տարածքում: Այնուհետև այց Հայաստանի պատմության թանգարան և պատկերասրահ: Այց Վերնիսաժ՝ արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք: Ազատ ժամանակ: Ընթրիք «Մեր գյուղ» ռեստորանում: Գիշերում հյուրանոցում:
Օր 2-րդ Խոր Վիրապ/Նորավանք/Քարահունջ/Խնձորեսկ/Գորիս
Նախաճաշ: Մեկնում Խոր Վիրապ վանահամալիր: Խոր Վիրապից հրաշալի տեսարան է բացվում դեպի Բիբլիական Արարատ լեռը: Մեկնում Նորավանքի միջնադարյան վանահամալիր, որը 13-րդ դարի սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը: Այստեղ է գտնվում Հայր Աստծո միակ քանդակված պատկերը Հայաստանում: Համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր, որոնց մեջ իրենց բարձր գեղարվեստական արժանիքներով առանձնանում են քանդակագործ Մոմիկի խաչքարերը: Ճաշ Նորավանքում: Մեկնում Քարահունջ (Զորաց քարեր): Այցելություն Խնձորեսկի կամուրջ: Մեկնում Գորիս: Ընթրիք և գիշերում «Քրիստի» հյուրանոցում:
Օր 3-րդ Գորիս/Տաթև/Ջերմուկ
Նախաճաշ: Շրջայց Գորիսում: Մեկնում Տաթևի վանահամալիր: Այն հիմնադրվել է 4-րդ դարում և եղել հոգևոր-մշակութային կենտրոն: Կառուցապատվել է աստիճանաբար, հիմնականում՝ 9-րդ դ. վերջին և 10-րդ դ. սկզբին: Բակի կենտրոնում կառուցվել է ճոճվող հուշասյունը («Գավազան»)՝ միակ կառույցը, որը բազմաթիվ երկրաշարժերից պահպանվել է անխաթար, վկայելով հայ ճարտարապետների կառուցողական մեծ հմտության մասին: Վանքին կարելի է հասնել 2010 թ.-ին կառուցված աշխարհի ամենաերկար «Տաթևեր» կոչվող ճոպանուղու միջոցով: Ճաշ «Տաթևատուն» ռեստորանում: Մեկնում քաղաք Ջերմուկ: Շրջայց Ջերմուկում: Ընթրիք և գիշերում Ջերմուկի «Նաիրի» հյուրանոցում:
Օր 4-րդ Ջերմուկ/Վարդենյաց լեռնանցք/Նորադուզի խաչքարեր/ Հայրավանք/Սևանավանք/ Հաղարծնի վանահամալիր
Նախաճաշ: Զբոսանք Ջերմուկում: Մեկնում Վարդենյաց լեռնանցք և այց Օրբելյանների իջևանատուն: Այցելություն Նորադուզի հնագույն խաչքարեր: Սա Հայաստանում խաչքարերի ամենամեծ համալիրն է (728 խաչքար): Ամենահին խաչքարը թվագրվում է 996 թվականին: Ապա այց Հայրավանք: Հայրավանքի Ս. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները՝ սրբատաշ տուֆից: Եկեղեցին գործել է մինչև XIX դ։ 1980-ական թթ. վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել: Մեկնում Սևան: Ճաշ թերակզու վրա: Այց Սևանավանք, որը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 305թ.-ին։ Մեկնում Դիլիջան` Հաղարծնի վանահամալիր: Մեկնում Վանաձոր: Ընթրիք և գիշերում «Թեժ լեռ» հյուրանոցում:
Օր 5-րդ Օձուն/Սանահին/Ալավերդի/Հաղպատ/Ախթալա/Գյումրի
Նախաճաշ: Մեկնում Օձուն: Այց տեղի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Մեկնում Սանահին: 1996 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Ճաշ Ալավերդիում: Այնուհետև այց Հաղպատի միջնադարյան վանական համալիր: Հիմնադրվել է 10-րդ դարում: Այն նույնպես հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս: Շարունակելով ուղին այցելություն Ախթալայի պարսպապատ վանական համալիր (10-րդ դար), որում ներդաշնակ միահյուսված են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրերը։ Մեկնում Գյումրի: Ընթրիք և գիշերում հյուրանոցում:
Օր 6-րդ Գյումրի/Հառիճավանք/Տառերի պուրակ/«Սուրբ Խաչ»/Սաղմոսավանք/ Ամբերդ/Բյուրական
Նախաճաշ: Շրջայց Գյումրիում: Մեկնում Հառիճավանք: Մեկնում «Սուրբ Խաչ» կոթող, որի ճարտարապետական ողջ կառուցվածքը խորհրդանշում է քրիստոնեության նշանակալից իրադարձությունները: Կից գտնվում է նաև Տառերի պուրակը: Հուշարձանն իրենից ներկայացնում է հայոց այբուբենի 39 զարդաքանդակ տառերը: Մեկնում Սաղմոսավանք: Ժամանում “Ամբերդ” հյուրանոց: Ճաշ: Այցելություն Ամբերդ ամրոց: Ընթրիք հյուրանոցում: Ժամը 22:00 այցելություն Բյուրականի աստղադիտարան՝ աստղերի դիտում: Գիշերում «Ամբերդ» հյուրանոցում:
Օր 7-րդ Էջմիածին/Սարդարապատ/Զվարթնոց/Երևան
Նախաճաշ: Մեկնում Էջմիածնի Մայր տաճար (4-րդ դար), որը հանդիսանում է Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր կրոնական շինությունը (կիրակի օր լինելու դեպքում մասնակցություն պատարագի): Մեկնում Սարդարապատի հուշահամալիր` նվիրված 1918 թ մայիսի 22-28 Սարդարապատում թուրք զավթիչների դեմ մղված պատմական ճակատամարտին: Ճաշ Սարդարապատում: Այց Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան: Երևան վերադառնալիս այց Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարան (7-րդ դար): «Զվարթնոց» նշանակում է երկնային զինվորների (զվարթունների կամ հրեշտակների) բազմություն, որոնք երևացել են Սբ. Գրիգորին տեսիլքի ժամանակ: Զվարթնոցը Էջմիածնի Մայր Տաճարի և հարակից եկեղեցիների հետ միասին 2000 թվականից հանդիսանում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս: Ժամանում Երևան: Ազատ ժամանակ: Ընթրիք «Թումանյանի խինկալի» ռեստորանում: Գիշերում հյուրանոցում:
Օր 8-րդ Գառնի/Գեղարդ/Վերնիսաժ/Ծիծեռնակաբերդ/Երևան
Նախաճաշ: Մեկնում Գեղարդի վանահամալիր: Երկհարկանի այս ուշագրավ շինությունը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը։ Ավանդական գաթայի համտես: Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար: 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին: Վերադարձ Երևան: Ճաշ «Մեր թաղ» ռեստորանում: Այց Վերնիսաժ՝ արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք: Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ցեղասպանության թանգարան: Ազատ ժամանակ: Հրաժեշտի գալա «Փարվանա» ռեստորանում: Գիշերում հյուրանոցում:
Տրանսֆեր օդանավակայան: Մեկնում: