Տուր Հայաստան և Վրաստան 5 օր

Տուր Հայաստան և Վրաստան 5 օրյա համակցված ծրագիրը Ձեզ է ներկայացնում համակցված Հայաստան և Վրաստան ծրագիր, որի միջոցով դուք կբացահայտեք կովկասյան երկու պետությունների ողջ գեղեցկությունը, ինչպես նաև երկու երկրների պատմամշակութային կարևոր հուշարձաններն ու տեսարժան վայրերը:

ժամանում Երևան: Տեղավորում հյուրանոցում: Օր 1 Երևան

Նախաճաշ: Շրջայց Երևանում: Այցելություն Մատենադարան, որն ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը: Զբոսանք Կասկադում: Ճաշ «Լիբանան» ռեստորանում: Շրջայց  Օպերայի  և Հյուսիային պողոտայի տարածքում: Այնուհետև այց Հայաստանի պատմության թանգարան և պատկերասրահ: Այց Վերնիսաժ՝ արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք: Ազատ ժամանակ: Ընթրիք «Մեր գյուղ» ռեստորանում: Գիշերում հյուրանոցում:

Օր 2 Էջմիածին/ Զվարթնոց/ Ծիծեռնակաբերդ/ Խոր Վիրապ/ Երևան

Նախաճաշ: Մեկնում Էջմիածնի Մայր տաճար (4-րդ դար), որը հանդիսանում է Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր կրոնական շինությունը: Կիրակի օր լինելու դեպքում մասնակցություն պատարագի, այնուհետև այց գանձերի թանգարան, որտեղ պահվում են բազմաթիվ մասունքներ: Դրանցից կարևոր նշանակություն ունեն երեքը` Սուրբ Գեղարդը, Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը, Ս. Նոյյան Տապանից մի բեկոր: Երևան վերադառնալիս այց  Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարան (7-րդ դար):  «Զվարթնոց» նշանակում է երկնային  զինվորների (զվարթունների կամ հրեշտակների) բազմություն, որոնք երևացել են Սբ. Գրիգորին տեսիլքի ժամանակ: Զվարթնոցը Էջմիածնի Մայր Տաճարի և հարակից եկեղեցիների հետ միասին 2000 թվականից հանդիսանում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի  համաշխարհային ժառանգության մաս: Վերադարձ Երևան: Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ցեղասպանության թանգարան: Հուշահամալիրը կառուցվել է 1966-1967 թթ: Կառույցն իրենից ներկայացնում է 44 մետր բարձրությամբ սյուն և 12 քարե սալերից բաղկացած շրջագիծ, որի կենտրոնում վառվում է 1915 թվականին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կրակը: Այց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: 1995-ին հուշահամալիրի տարածքում բացված ստորգետնյա թանգարանում կարելի է տեղեկություններ գտնել 1915 թվականի իրադարձությունների մասին։ Մասնավորապես թանգարանում ներկայացված են գերմանացի լուսանկարիչների, այդ թվում՝ Արմին Վեգների մի շարք լուսանկարներ և որոշ հրատարակություններ։ Ճաշ: Մեկնում Խոր Վիրապ վանահամալիր: Ըստ Ագաթանգեղոսի` Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքների շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Լուսավորիչը Խոր Վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է իբրև պետական կրոն 301 թ.: Խոր Վիրապից հրաշալի տեսարան է բացվում դեպի Բիբլիական Արարատ լեռը: Վերադարձ Երևան: Ընթրիք: Գիշերում հյուրանոցում:

Օր 3-րդ Գեղարդ/ Գառնի/ Սևան/ Դիլիջան/ Հաղարծին/ Թբիլիսի

Նախաճաշ: Մեկնում Գեղարդի վանահամալիր (4-րդ դարի սկիզբ)` կերտված միակուռ ժայռից: Երկհարկանի այս ուշագրավ շինությունը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը։ Ըստ ավանդության հիմնադրվել է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակվելու առաջին տարիներին։ Ավանդական գաթայի համտես: Այցելություն Գառնիի հեթանոսական տաճար` կառուցված 1-ին դարում Տրդատ թագավորի կողմից: 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին: Մեկնում  Սևան:  Ճաշ Սևանա թերակղզում: Ապա այցելություն Սևանավանք, որը  հիմնադրվել է 305 թ. Գրիգոր Ա Լուսավորիչի կողմից:  Համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր։ 1956-57թթ.-ին երկու եկեղեցիները՝ Սբ.Առաքելոցը և Սբ. Աստվածածինը, վերանորոգվել են։  Մեկնում Հաղարծնի վանահամալիր՝ կառուցված 10-13-րդ դարերի ընթացքում: Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է 13-րդ դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում: Մեկնում Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի: Ընթրիք: Գիշերում հյուրանոցում:

Օր 4-րդ  Բադբե / Սիգնակի/ Թբիլիսի

Նախաճաշ: Մեկնում Բադբի վանք, որտեղ գտնվում է Սուրբ Նինոյի բազիլիկան՝ հայտնի իր հրաշագործ աղբյուրներով: Մեկնում սիրո քաղաք Սիգնակի՝ հայտնի իր համանուն ամրոցով և շուրջօրյա գործող ՔԿԱԳ-ի գործակալությամբ: Զբոսանք: Վերադարձ Թբիլիսի: Ճաշ Թբիլիսիում: City tour Թբիլիսիում, այց Սամեբա տաճար, ապա Մետեխի եկեղեցի: Այց Սիոնի տաճար: Այցելություն Նարիկալա ամրոց   ճոպանուղով,  որտեղից բացվում է մայրաքաղաքի հրաշալի տեսարանը: Ապա պտույտ հին կենտրոնով: Այց Խաղաղության Կամուրջ: Այս ապակե կամուրջը աչքի է ընկնում իր ճարտարապետական բարդությամբ և համարվում է հաջողությունների ու ձեռքբերումների խորհրդանիշ: Զբոսանք  երեկոյան Թբիլիսիով: Ընթրիք: Գիշերում հյուրանոցում:

Օր 5-րդ  Մցխետա / Սվետիցխովելի տաճար/ Ջվարի վանք/ Գորի/ Ստալինի թանգարան/ Ուփլիսցիխե/ Թբիլիսի

Նախաճաշ: Մեկնում Մցխետա: Այցելություն Սվետիցխովելի մայր տաճար (11-րդ դար): Ըստ վրաց պատմիչների, այստեղ է պահվում  Քրիստոսի հագուստը մի մասը, որով նա խաչվել է: Այցելություն Ջվարի վանք: Ճաշ Մցխետայում: Մեկնում Գորի քաղաք, այց  Ստալինի թանգարան: Այց Ուփլիսցիխեի քարանձավներ: Ստեղծվել է մ․թ․ա․ I հազարմյակի 1-ին կեսին, անտիկ շրջանում ու վաղ միջնադարում եղել կենտրոնական Քարթլիի անառիկ ամրոց-քաղաքներից մեկը, IX դարից՝ Վրաստանի կարևոր քաղաքներից: Վերադարձ Թբիլիսի: Ընթրիք ռեստորանում (վրացական ազգային երգ և պար): Գիշերում հյուրանոցում:

Տրանսֆեր օդանավակայան: Մեկնում:

  •  
ID, 'priceP'); $dateFrom = get_post_meta($post->ID, 'dateFrom', true); $dateTo = get_post_meta($post->ID, 'dateTo', true); $duration = get_post_meta($post->ID, 'duration', true); $country = get_post_meta($post->ID, 'country', true); $sale = get_post_meta($post->ID, 'sale', true); $aparik = get_post_meta($post->ID, 'aparik', true); $tmpUrl=get_template_directory_uri(); $randomNumber = "".rand(1000,9999); $md5RandomNumber=md5($randomNumber); //echo "
"; var_dump(wpcf7_generate_captcha()); exit;
    
    echo "
"._i($ini['name'])."*
"._i($ini['tel']).".
"._i($ini['email'])."*
"._i($ini['massageName'])."
"._i($ini['massageText'])."*
"; $priceI = get_post_meta($post->ID, 'priceP',true); $dateFrom = get_post_meta($post->ID, 'dateFrom', true); $dateTo = get_post_meta($post->ID, 'dateTo', true); $duration = get_post_meta($post->ID, 'duration', true); $season = get_post_meta($post->ID, 'season', true); $country = get_post_meta($post->ID, 'country', true); $sale = get_post_meta($post->ID, 'sale', true); $aparik = get_post_meta($post->ID, 'aparik', true); $priceI = _valutaConvert($priceI); $country = __(getCountry($country)); echo ""; if($sale!='') { echo " "; } if($aparik!='') { echo " "; } echo "
"._i($ini['date']).": $dateFrom - $dateTo
"._i($ini['price']).": $priceI
"._i($ini['country']).": $country
"._i($ini['seasons']).": "; if($season=='1') { echo _i($ini['spring']); } if($season=='2') { echo _i($ini['summer']); } if($season=='3') { echo _i($ini['autumn']); } if($season=='4') { echo _i($ini['winter']); } echo "
"._i($ini['duration'])." $duration
"._i($ini['sale']).": $sale
"._i($ini['aparik'])." $aparik
"; echo "
"._i($ini['order'])."
"; ?>

Յան Վոյաժը առաջարկում է

ԱՄԱՆՈՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՝ ԿՎԱՐԵԼԻ, ՍԻՂՆԱՂԻ, ԹԵԼԱՎԻ, ԹԲԻԼԻՍԻ (31.12.2019-04.01.2020)

Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան բազմաթիվ անգամ լսել: Թբիլիսին Ձեզ խոստանում է ամանորյա Մանրամասն
Ավելին

Բորժոմի Պալաս

Վրաստան, Բորժոմի, 17 Կ. Գամսախուրդիա փողոց Բորժոմի Պալաս հյուրանոցը գտնվում է Վրաստանի հրաշագեղ Բորժոմի քաղաքում: Մանրամասն
Ավելին

Յալթա-Ինտուրիստ

Ռուսաստան, Ղրիմ, ք. Յալթա, Դրաժինսկու փող. 50 «Յալթա Ինտուրիստ» հյուրանոցային համալիրը տեղակայաված է գեղատեսիլ Մասանդրայի Մանրամասն
Ավելին