4-րդ բարդության

4-րդ բարդության արշավը ներառում է 15-օրյա քայլարշավային  ծրագիր Հայաստանի տարբեր մարզերում, վերելք Բիբլիական Արարատ լեռ և ուխտագնացություն Արևմտյան Հայաստան: Դուք միաժամանակ կհամատեղեք ձեր արշավները պատմական, մշակութային և կենցաղային ճանաչողության հետ:  Տուրի ընթացքում վերելքը Արարատ լեռ կիրականացվի երեք օրում, որից հետո, մնացած օրերին դուք կլինեք Կարսում, Անիում և Վանում: Ծրագրում նախատեսվում է այց Կարսի բերդ, Վանի Տուշպա բերդ, Դարոյնքի բերդ և այլն:  Հավաստիացնում ենք, որ մեր միջոցով Ձեր արշավները կլինեն էլ ավելի լեցուն և հետաքրքրաշարժ: Իրականացրեք Ձեր վաղեմի երազանքը «Յան Վոյաժի» միջոցով:

Գիշերը ժամանում Երևան: Տրանսֆեր դեպի «Հրազդան» հյուրանոց:

Օր 1-ին
ԵՐԵՎԱՆ

Նախաճաշ: Շրջայց մայրաքաղաքում, այցելություն քաղաքի լավագույն պատմամշակութային տեսարժան վայրերը` Մատենադարան, ուր պահպանվում են համաշխարհային ճանաչում ձեռք բերած հին հայկական ձեռագրերն ու հայ մանրանկարիչների գլուխգործոցները. Ծիծեռնակաբերդ, որի բարձունքին վեր է խոյանում 1915 թվականի Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիրը, որից հետո լանչ   «Թումանյանի Խինկալի»  ռեստորանում: Ազատ ժամանակ: Այցելություն Փարաջանովի անվան տուն-թանգարան, որտեղ ցուցադրված հավաքածուի հիմնական մասը Փարաջանովի աշխատանքներն են. գծանկարներ, ֆիլմերի համար արված տեքստեր, տիկնիկներ, գլխարկներ, ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին ու անձնական իրերը.  Կասկադ և Գաֆեսճյան թանգարան, որտեղ կարելի է զբոսնել և հիանալ ժամանակակից արվեստի բացառիկ նմուշներով: Զբոսանքից հետո` ընթրիք «Լիբանան» ռեստորանում : Երեկոն ազատ է (կարելի է զբոսնել Երևանի կենտրոնում՝ Հանրապետության Հրապարակում` երգող շատրվանների մոտ, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի շրջակայքում, Հյուսիսային պողոտայում` Երևանի ամենաժամանակակից թաղամասերից մեկում):

Օր 2-րդ
ԵՐԵՎԱՆ /ԳԵՂԱՐԴ /ԳՈՂԹ/ԳԱՌՆԻ /ԵՐԵՎԱՆ

Նախաճաշից հետո տրանսֆեր դեպի Գեղարդի վանք, որը միակուռ քարից կերտված, երկհարկանի քարակերտ տաճարներից ու կից եկեղեցուց կազմված կոթող է: Ամենահին հուշարձանը վանքի պարսպապատերից դուրս արևմտյան կողմում գտնվող կիսով չափ ժայռակոփ փոքրիկ մատուռն է, որի պատի վրա փորագրված են նվիրաբերական մի քանի արձանագրություններ : Շինությունը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը։ Այստեղից տրանսֆեր դեպի գյուղ Գողթ` տեղակայված Գեղասար գագաթի հարավային ստորոտին, Գողթ գետի աջափնյակում : Գողթից քայլարշավ դեպի Գառնիի հեթանոսական տաճար (ընթաքում պիկնիկ լանչ): Եռանկյունաձև հրվանդանի վրա վեր խոյացող Գառնու տաճարը հայ հեթանոսական մշակույթից պահպանված եզակի օրինակն է: Տաճարը կառուցվել է հունա-հռոմեական և հայկական ոճերով`1-ին դարում` Տրդատ Առաջինի հրամանով և նվիրվել է արևի աստված Միհրին: Ընթրիք Գառնիում` մասնավոր տանը, հնարավորություն ծանոթանալու գյուղական ավանդույթներին: Տրանսֆեր` Գառնիից Երևան: Գիշերում հյուրանոցում :

Օր 3-րդ
ԵՐԵՎԱՆ/ՔԱՐԻ ԼԻՃ/ԱՐԱԳԱԾ/ԱՄԲԵՐԴ/ԵՐԵՎԱՆ

Նախաճաշից հետո հյուրանոցից տրանսֆեր դեպի Արագած լեռ` Քարի լիճ : Այն առաջացել է սառցե գոյացություններից։ Լիճը երկարատև շրջապատված է լինում ձյունով, ինչի պատճառով ջուրը բավականին սառն է մնում։  Այստեղից, եթե եղանակը բարենպաստ լինի,  քայլարշավ դեպի Արագածի հարավային  գագաթ` 3800 մ բարձրության վրա : Անբարենպաստ եղանակի դեպքում քայլարշավ դեպի Ամբերդ (ընթացքում` պիկնիկ լանչ): Ամբերդը միջնադարյան բերդաքաղաք և ամրոց էր։ Կառուցվել է (X դար) պատմական Արագածոտն գավառում: Ամբերդի պեղումները երևան են բերել մետաղե իրեր, զենքեր, զարդեր, խեցեղեն, ապակի, դրամներ և այլն։ Այստեղից տրանսֆեր դեպի Երևան:  Գիշերում հյուրանոցում:

Օր 4-րդ
ԵՐԵՎԱՆ /ԽՈՐ ՎԻՐԱՊ/ԱՐԵՆԻ/ՆՈՐԱՎԱՆՔ/ԳՈՐԻՍ

 Նախաճաշից հետո տրանսֆեր Երևանից Խոր վիրապ` Հայաստանում ամենահայտնի սրբավայրը, քանի որ ուղղակիորեն կապված է այստեղ քրիստոնեության տարածման պատմության հետ: Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակվեց 301թ.` շնորհիվ Գրիգոր Լուսավորչի ջանքերի (ի դեպ՝ առաջինը աշխարհում): Սակայն մինչ Տրդատ 3-րդ թագավորին հավատափոխ անելը` Լուսավորիչը բանտարկված է եղել ներկայիս Խոր Վիրապ վանահամալիրի տարածքում գտնվող զնդանում: Խոր Վիրապից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Բիբլիական Արարատ լեռը: Այստեղից ուղևորություն դեպի Արենի գյուղ, այցելություն գինու գործարան, անուշահամ գինու տեսակների համտեսում: Տրանսֆեր դեպի Նորավանք:  Հրաշալի ճարտարապետական լուծումներով ու շքեղ զարդաքանդակներով օծված այս վանահամալիրը 13-րդ դարի հայ ճարտարապետության փայլուն օրինակներից է: Նորավանքը բաղկացած է Սբ. Կարապետ, Սբ. Լուսավորիչ եկեղեցիներից և իր կատարելությամբ աչքի ընկնող Սբ. Աստվածածին կրկնահարկ եկեղեցուց: Այստեղ գտնվում է աշխարհում միակ Հայր Աստծո քարակերտ պատկերը: Տարածքում է գտնվում նաև Մոմիկ մանրանկարչի խաչքարերը և թանգարանը: Լանչ ռեստորանում կամ քարանձավում: Նորավանքից տրանսֆեր դեպի  Գորիս: Գիշերում  «Քրիստի»  հյուրանոցում:

 Օր 5-րդ
ԳՈՐԻՍ/ԼԾԵՆ/ՏԱԹԵՎ/ԳՈՐԻՍ

Նախաճաշից հետո տրանսֆեր դեպի գյուղ Լծեն, որտեղ կան  կանգուն եկեղեցի, մատուռ, իսկ հարավարևելյան մասում է գտնվում Սուրբ Խաչ անունով ուխտատեղին: Լծենից քայլարշավ դեպի գյուղ Տաթև: Ճանապարհն անցնում է գեղատեսիլ ու յուրօրինակ անտառների միջով: Այցելություն Տաթևի միջնադարյան վանական համալիր (ընթաքում`լանչ ռեստորանում 1 ժամ): Համալիրը հիմնադրվել է 4-րդ դարում, իսկ գլխավոր եկեցեցին կառուցվել է 906 թ.-ին: Բակի կենտրոնում, Xդ. սկզբին կառուցվել է ճոճվող հուշասյունը («Գավազան»)՝ միակ կառույցը, որը բազմաթիվ երկրաշարժերից պահպանվել է անխաթար՝ վկայելով հայ ճարտարապետների կառուցողական մեծ հմտության մասին: Վանքին կարելի է հասնել 2010 թ.-ին կառուցված աշխարհի ամենաերկար «Տաթևեր» կոչվող ճոպանուղու միջոցով:  Տաթևից տրանսֆեր դեպի Գորիս: Ընթրիք հյուրանոցում, գիշերում  «Քրիստի»  հյուրանոցում:

Օր 6-րդ
ԳՈՐԻՍ/ՍԵԼԻՄ/ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

                                                                                                                                                  Նախաճաշից հետո հյուրանոցից տրանսֆեր դեպի Սելիմի քարավանատուն` կառուցված Սելիմի լեռնանցքի երկայնքով 1332թ.-ին: Հետագայում քարավանատունը վերածվել է վանքի: Քայլարշավ Սելիմի լեռնանցքում` Առգիճ գետի երկայնքով (ընթացքում` պիկնիկ լանչ): Այստեղից տրանսֆեր դեպի Սևանա լիճ` Հայաստանի ամենախոշոր և գեղատեսիլ լիճը, որը հայտնի է իր իշխան և սիգ տեսակի ձկներով: Տեղավորում «Կապուտակ Սևան»  հյուրանոցում: Ընթրիք և գիշերակաց հյուրանոցում:

Օր 7-րդ
ՍԵՎԱՆ/ՍԱՆԱՀԻՆ /ՀԱՂՊԱՏ/ՎԱՆԱՁՈՐ

Նախաճաշից հետո տրանսֆեր հյուրանոցից դեպի Սանահինի միջնադարյան վանական համալիր: Վանքը հիմնվել է 966 թ.-ին: 1996 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Համալիրի կազմում են Ս.Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիները, 3 գավիթ, գրատունը, զանգակատունը, ակադեմիան, Ս.Գրիգոր մատուռը: Ընթացքում` պիկնիկ լանչ: Սանահինից քայլարշավ դեպի Հաղպատավանք: Այն Հայաստանի խոշորագույն և նշանավոր վանքային համալիրներից է, ուր առավել շեշտված են միջնադարի հայ ճարտարապետության առանձնահատուկ գծերը: Հիմնադրվել է 10-րդ դարում: 11-13-րդ դարերում լայնորեն հայտնի էին Հաղպատի դպրոցը, գրադարանը։ Այն նույնպես հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս: Ընթաքում պիկնիկ լանչ: Հաղպատավանքից տրանսֆեր դեպի Վանաձոր,  «Թեժ լեռ» հյուրանոց: Ընթրիք հյուրանոցում,  գիշերում:

 

Օր 8-րդ
ՎԱՆԱՁՈՐ/ԿԱՐՍ/ԻԳԴԻՐ

Նախաճաշից հետո մեկնում Բավրա` հայ-վրացական սահման: Սահմանի հատում և մուտք Ջավախք, պատմական Գուգարք աշխարհի գավառ:: Ախալքալաքից Ախալցխայի ճանապարհին այցելություն Փարվանա և Քուռ գետերի խառնարանի վրա խոյացող Խերթվիսի բերդ: Ուղևորություն Ախալցխա: Վրաց-թուրքական սահմանի հատում և ժամանում Կարս: Տեղավորում հյուրանոցում: Ապա պտույտ քաղաքում, ուր պահպանվել են 19-րդ դարի ռուս-հայկական ճարտարապետության ոճի բազմաթիվ շենքեր: Այց միջնադարյան «Վարդանի կամուրջ» , Եղիշե Չարենցի ապրած տան ավերակներ, Սբ. Առաքելոց եկեղեցի (10-րդ դար): Այց Կարսի բերդ, որ ժամանակին Հայոց թագավորության մայրաքաղաքի ամրոցն էր և Բագրատունիների թագավորանիստը: Գիշերում Իգդիրում կամ Բայազետում:

Օր 9-րդ
ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ 3200 մ

Առավոտյան ավտոմեքենայով կամ միկրոավտոբուսով ժամանում 2200 մ. կայանատեղի, որտեղից ոտքով արշավ 3200 մ. բարձրության վրա գտնվող ճամբար: Ճաշը և ընթրիքը արշավային պայմաններում: Գիշերակաց վրաններում,  3200 մ. բարձրության վրա գտնվող ճամբարում:

Օր 10-րդ
ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ 4200 մ

Առավոտյան արշավ 4200 մ. բարձրության վրա գտնվող ճամբար: Ճաշը և ընթրիքը արշավային պայմաններում: Օրվա երկրորդ կեսից հանգիստ վրաններում մինչ կեսգիշեր, 4200 մ. բարձրության վրա գտնվող ճամբարում:

 Օր 11-րդ
ԱՐԱՐԱՏ ԼԵՌԱՆ ԳԱԳԱԹ 5165 մ

Կեսգիշերից հետո վերելք Արարատի գագաթ 4200-ից 5165 մ.: Երթուղու երկարությունն է 14 կմ., տևողությունը մոտ 6 ժամ: Ապա վայրէջք 4200 մ. ճամբար` հանգիստ, վայրէջք 3200 մ. ճամբար` հանգիստ: Վայրէջք Բայազետ և մեկնում դեպի Վան: Ճաշն արշավային պայմաններում, ընթրիքը` Բերկրիի ջրվեժի մոտ կամ Վանում: Գիշերում Վանում:

Օր 12-րդ
ՎԱՆ/ՎԱՆԻ ՏՈՒՇՊԱ ԲԵՐԴ/ՎԱՐԱԳԱՎԱՆՔ/ԱՂԹԱՄԱՐ ԿՂԶԻ/ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ

Մեկնում ուրարտական Տուշպա/Վան բերդ (9-րդ դար մ.թ.ա.), ուր պահպանվել են Արգիշտի արքայի տպավորիչ սեպագրերը: Ապա կանգ առ Փոքր Մհերի ժայռափոր դռան մոտ: Ցանկության դեպքում այց Վանա կատուների բուծարան: Այնուհետև ուղևորություն Վարագա լեռ` Վասպուրական թագավորության հոգևոր առաջնորդարան Վարագավանք համալիր: Ապա այց Վանա լիճ, Աղթամար կղզի, ուր գտնվում է իր նմանը չունեցող Սուրբ Խաչ եկեղեցին (10-րդ դար): Դրսից այն պատված է հրաշալի որմնաքանդակներով, իսկ ներսի կողմից` գունեղ որմնանկարներով: «Վանա տառեխ»-ի համտես: Հանգիստ լողափում: Գիշերում Վանում:

 Օր 13-րդ
ԲԵՐԿՐԻ ՋՐՎԵԺԴԱՐՈՅՆՔԻ ԲԵՐԴ/ԻՍՀԱԿ ՓԱՇԱՅԻ ՊԱԼԱՏ/ԱՆԻ

Մեկնում Անի: Ճանապարհին կանգ առ Բերկրիի գեղեցիկ ջրվեժի մոտ: Ապա այց Բայազետ, Արշակունյաց (1-5-րդ դարեր) Դարոյնք անառիկ ամրոց, Իսհակ փաշայի շքեղ պալատ (17-րդ դար): Ժամանում Անի, 9-11-րդ դարերի զորեղ Հայոց թագավորության հրաշալի մայրաքաղաք: Անին իր ժամանակի խոշորագույն կրոնական, առևտրական և մշակութային կենտրոնն էր Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում, որով անցել է «Մետաքսի ճանապարհը»: Գիշերում Սարիղամիշում:

Օր 14-րդ
ԱՐԴԱՀԱՆ ՔԱՂԱՔ և ԲԵՐԴ/ՎԵՐԱԴԱՐՁ ԵՐԵՎԱՆ

Վերադարձին այց Արդահան քաղաք, որ գտնվում է Քուռ գետի վերին հոսանքում: Այստեղի հինավուրց բերդը եղել է հայ, ապա վրաց Բագրատունիների տիրույթ, 16-րդ դարից անցել է օսմանցիների ձեռքը, իսկ ավել ուշ գրավվել ռուսական զորքերի կողմից: ժամանում թուրք-վրացական սահման, ապա Վրաստանով, Ախալցխայով և Ախալքալաքով՝ վրաց-հայկական սահման: Գյումրիով ժամանում Երևան:

Օր 15-րդ
ԵՐԵՎԱՆ 

Նախաճաշից հետո այցելություն Էջմիածին, Վերնիսաժ, Կոնյակի գործարան: Ազատ ժամանակ Երևանում: Երեկոյան` հրաժեշտի ընթրիք «Փարվանա» ռեստորանում: Տրանսֆեր հյուրանոցից դեպի Զվարթնոց օդանավակայան, մեկնում:

 

ID, 'priceP'); $dateFrom = get_post_meta($post->ID, 'dateFrom', true); $dateTo = get_post_meta($post->ID, 'dateTo', true); $duration = get_post_meta($post->ID, 'duration', true); $country = get_post_meta($post->ID, 'country', true); $sale = get_post_meta($post->ID, 'sale', true); $aparik = get_post_meta($post->ID, 'aparik', true); $tmpUrl=get_template_directory_uri(); $randomNumber = "".rand(1000,9999); $md5RandomNumber=md5($randomNumber); //echo "
"; var_dump(wpcf7_generate_captcha()); exit;
    
    echo "
"._i($ini['name'])."*
"._i($ini['tel']).".
"._i($ini['email'])."*
"._i($ini['massageName'])."
"._i($ini['massageText'])."*
"; $priceI = get_post_meta($post->ID, 'priceP',true); $dateFrom = get_post_meta($post->ID, 'dateFrom', true); $dateTo = get_post_meta($post->ID, 'dateTo', true); $duration = get_post_meta($post->ID, 'duration', true); $season = get_post_meta($post->ID, 'season', true); $country = get_post_meta($post->ID, 'country', true); $sale = get_post_meta($post->ID, 'sale', true); $aparik = get_post_meta($post->ID, 'aparik', true); $priceI = _valutaConvert($priceI); $country = __(getCountry($country)); echo ""; if($sale!='') { echo " "; } if($aparik!='') { echo " "; } echo "
"._i($ini['date']).": $dateFrom - $dateTo
"._i($ini['price']).": $priceI
"._i($ini['country']).": $country
"._i($ini['seasons']).": "; if($season=='1') { echo _i($ini['spring']); } if($season=='2') { echo _i($ini['summer']); } if($season=='3') { echo _i($ini['autumn']); } if($season=='4') { echo _i($ini['winter']); } echo "
"._i($ini['duration'])." $duration
"._i($ini['sale']).": $sale
"._i($ini['aparik'])." $aparik
"; echo "
"._i($ini['order'])."
"; ?>

Յան Վոյաժը առաջարկում է

4-րդ բարդության

4-րդ բարդության արշավը ներառում է 15-օրյա քայլարշավային ծրագիր Հայաստանի տարբեր մարզերում, վերելք Բիբլիական Արարատ Մանրամասն
Ավելին

2-րդ բարդության

2-րդ բարդության ծրագիրը ընդգրկում է 15-օրյա քայլարշավ Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում: Ձեր քայլարշավը Մանրամասն
Ավելին

3-րդ բարդության

3-րդ բարդության արշավը ներառում է 14-օրյա քայլարշավային ծրագիր Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում: Մանրամասն
Ավելին