3-րդ բարդության

3-րդ բարդության արշավը ներառում է 14-օրյա քայլարշավային  ծրագիր Երևանում և  Հայաստանի տարբեր մարզերում: Այդ օրերի ընթացքում դուք հնարավորություն կունենաք այցելել տարբեր մարզերի պատմամշակութային տեսարժան վայրեր, ծանոթանալ տեղի բարքերին և սովորույթներին: Դուք միաժամանակ կհամատեղեք ձեր արշավները պատմական, մշակութային և կենցաղային ճանաչողության հետ: Այցեր կկատարվեն Արարատի, Արագածոտնի, Սյունիքի մարզեր և այլն: Հավաստիացնում ենք, որ մեր միջոցով Ձեր արշավները կլինեն էլ ավելի լեցուն և հետաքրքրաշարժ:

Գիշերը ժամանում Երևան: Տրանսֆեր դեպի «Հրազդան» հյուրանոց:

Օր 1-ին
ԵՐԵՎԱՆ

Նախաճաշ: Շրջայց մայրաքաղաքում, այցելություն քաղաքի լավագույն պատմամշակութային տեսարժան վայրեր` Մատենադարան, ուր պահվում են համաշխարհային ճանաչում ձեռք բերած հին հայկական ձեռագրերն ու հայ մանրանկարիչների գլուխգործոցները. Ծիծեռնակաբերդ, որի բարձունքին վեր է խոյանում 1915 թվականի Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիրը, որից հետո լանչ   «Թումանյանի Խինկալի»  ռեստորանում: Ազատ ժամանակ: Այցելություն Փարաջանովի անվան տուն-թանգարան, որտեղ ցուցադրված հավաքածուի հիմնական մասը Փարաջանովի աշխատանքներն են. գծանկարներ, ֆիլմերի համար արված տեքստեր, տիկնիկներ, գլխարկներ, ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին ու անձնական իրերը.  Կասկադ և Գաֆեսճյան թանգարան, որտեղ կարելի է զբոսնել և հիանալ ժամանակակից արվեստի բացառիկ նմուշներով: Զբոսանքից հետո` ընթրիք «Լիբանան» ռեստորանում : Երեկոն ազատ է (կարելի է զբոսնել Երևանի կենտրոնում՝ Հանրապետության Հրապարակում` երգող շատրվանների մոտ, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի շրջակայքում, Հյուսիսային պողոտայում` Երևանի ամենաժամանակակից թաղամասերից մեկում):

Օր 2-րդ
ԵՐԵՎԱՆ /ԽՈՐ ՎԻՐԱՊ/ԱՐԵՆԻ/ՆՈՐԱՎԱՆՔ/ ՍԻՍԻԱՆ

Նախաճաշից հետո տրանսֆեր Երևանից Խոր Վիրապ` Հայաստանում ամենահայտնի սրբավայրը, քանի որ ուղղակիորեն կապված է այստեղ քրիստոնեության տարածման պատմության հետ: Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակվեց 301թ.`շնորհիվ Գրիգոր Լուսավորչի ջանքերի (ի դեպ՝ առաջինը աշխարհում): Սակայն մինչ Տրդատ 3-րդ թագավորին հավատափոխ անելը` Լուսավորիչը բանտարկված է եղել ներկայիս Խոր Վիրապ վանահամալիրի տարածքում գտնվող զնդանում: Խոր Վիրապից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Բիբլիական Արարատ լեռը: Այստեղից ուղևորություն դեպի Արենի գյուղ, այցելություն գինու գործարան, անուշահամ գինու տեսակների համտեսում: Տրանսֆեր դեպի Նորավանք:  Հրաշալի ճարտարապետական լուծումներով ու շքեղ զարդաքանդակներով օծված այս վանահամալիրը 13-րդ դարի հայ ճարտարապետության փայլուն օրինակներից է: Նորավանքը բաղկացած է Սբ. Կարապետ, Սբ. Լուսավորիչ եկեղեցիներից  իր կատարելությամբ աչքի ընկնող Սբ. Աստվածածին կրկնահարկ եկեղեցուց: Այստեղ գտնվում է աշխարհում միակ Հայր Աստծո քարակերտ պատկերը:  Տարածքում է գտնվում նաև Մոմիկ մանրանկարչի խաչքարերը և թանգարանը: Լանչ ռեստորանում կամ քարանձավում: Նորավանքից տրանսֆեր դեպի Սիսիան քաղաք: Տեղավորում  «Դինա» հյուրանոցում: Գիշերում հյուրանոցում:

Օր 3-րդ
ՍԻՍԻԱՆ /ԲԱՐՁՐԱՎԱՆ/ ՏԱՆՁԱԹԱՓ/ՏԱԹԵՎ/ՍԻՍԻԱՆ 

Նախաճաշից հետո հյուրանոցից տրանսֆեր դեպի գյուղ Բարձրավան, որը գտնվում է Որոտան գետի բարձրադիր աջափնյակում, գեղատեսիլ սարավանդի վրա: Այստեղից քայլարշավ դեպի գյուղ Տանձաթափ, ապա` Տաթևի միջնադարյան վանական համալիր (ընթաքում`պիկնիկ լանչ): Համալիրը հիմնադրվել է 4-րդ դարում, իսկ գլխավոր եկեցեցին կառուցվել է 906 թ.-ին: Բակի կենտրոնում, Xդ. սկզբին կառուցվել է ճոճվող հուշասյունը («Գավազան»)՝ միակ կառույցը, որը բազմաթիվ երկրաշարժերից պահպանվել է անխաթար, վկայելով հայ ճարտարապետների կառուցողական մեծ հմտության մասին: Վանքին կարելի է հասնել 2010թ.-ին կառուցված աշխարհի ամենաերկար «Տաթևեր» կոչվող ճոպանուղու միջոցով: Ընթրիք վանահամալիրի մոտ տեղակայված պանդոկում, հայկական ավանդական ուտեստների համտեսում: Գիշերում Սիսիանում՝ հյուրանոցում:

Օր 4-րդ
ՍԻՍԻԱՆ/ԻՇԽԱՆԱՍԱՐ/ ՈՒԽՏԱՍԱՐ ԼԵՌ/ՈԻԽՏԱՍԱՐ ԼԻՃ

Նախաճաշից հետո հյուրանոցից տրանսֆեր  դեպի  գյուղ   Իշխանասար, որը գտնվում է համանուն լեռան ստորոտին: Այստեղ ավտոբուսից տեղափոխվում ենք ամենագնաց մեքենաներ և ուղևորվում դեպի Ուխտասար լեռ (ընթացքում` պիկնիկ լանչ): Նրա լանջերին` Ուխտասար լճի մոտ կան բազմաթիվ հնագույն ժայռապատկերներ, որտեղ պատկերված են մարդիկ, կենդանիներ և աբստրակտ սիմվոլներ։ Հայոց նախնիների գեղարվեստական մտածողության այդ ժայռեղեն վկայությունները մոտավոր թվագրվում են Ք.ա. 5-2-րդ հազարամյակներ: Դրանք փորագրված են գետնատարած 1000-ից ավելի որձաքարերի վրա: Լճի մոտ պարտրաստում ենք վրանները: Բացօթյա ընթրիք, գիշերում վրաններում:

Օր 5-րդ
ՈՒԽՏԱՍԱՐ

 Օրն անցկացնում ենք Ուխտասարում (զբոսանք, ընթրիքի պատրաստում, երեկոյան` խարույկ …):

Օր 6-րդ
ՈՒԽՏԱՍԱՐ ԼԻՃ/ԻՇԽԱՆԱՍԱՐ/ՋԵՐՄՈՒԿ

Նախաճաշից հետո Ուխտասարից քայլարշավ դեպի Իշխանասար գյուղ (ընթացքում` պիկնիկ լանչ):  Այստեղից տրանսֆեր դեպի Ջերմուկ` հյուրանոց: Ընթրիք և գիշերում հյուրանոցում:

Օր 7-րդ
ՋԵՐՄՈՒԿ /ԳՆԴԵՎԱԶ/ ՋԵՐՄՈՒԿ

Նախաճաշից հետո քայլարշավ դեպի գյուղ Գնդեվազ: Ճանապարհն անցնում է գեղատեսիլ կիրճի միջով: Այցելություն Գնդեվանք` միջնադարյան եկեղեցական համալիր, որը գտնվում է Արփա գետի ձախ ափին: Կառուցվել է 931-938 թթ-ին: Հիմնադրվել է որպես ձորի ճգնավորների մենաստան (ընթաքում պիկնիկ լանչ):  Գնդեվազից տրանսֆեր դեպի Ջերմուկ: Ազատ ժամանակ, ընթրիք հյուրանոցում («Վերոնա»), գիշերում:

Օր 8-րդ
ՋԵՐՄՈՒԿ /ՎԱՐԴԵՆՅԱՑ ԼԵՌՆԱՆՑՔ/ ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Նախաճաշից հետո հյուրանոցից տրանսֆեր դեպի Օրբելյանների քարավանատուն` կառուցված Վարդենյաց լեռնանցքի երկայնքով 1332թ.-ին: Հետագայում քարավանատունը վերածվել է վանքի: Քայլարշավ Սելիմի լեռնանցքում` Առգիճ գետի երկայնքով (ընթացքում` պիկնիկ լանչ): Այստեղից տրանսֆեր դեպի Սևանա լիճ` Հայաստանի ամենախոշոր և գեղատեսիլ լիճը, որը հայտնի է իր իշխան և սիգ տեսակի ձկներով: Տեղավորում «Կապուտակ Սևան»  հյուրանոցում: Ընթրիք և գիշերակաց հյուրանոցում:

   Օր 9-րդ
ԳԵՂԱՄԱ ԼԵՌՆԵՐ/ՍԵՎԱՆ/ՍԵՎԱԲԵՐԴ/ԱԿՆԱ ԼԻՃ

Նախաճաշից հետո տրանսֆեր գյուղ Սևաբերդ, որտեղից էլ և սկսվում է մեր 4-5 օրյա վրանային քայլարշավը Գեղամա լեռնաշղթայով: Գեղամա լեռնաշղթան գտնվում է ՀՀ կենտրոնական մասում՝ Կոտայքի,Գեղարքունիքի, Արարատի մարզերում: Ունի հրաբխային ծագում: Ձգվում է մոտավորապես միջօրեականի ուղղությամբ։ Լեռնաշղթան կենտրոնական մասում բարձրացած հիմքով լեռնավահան է, մոտ 65 կմ երկարությամբ և 35 կմ լայնությամբ, որի վրա շարված են բազմաթիվ հրաբխային կոներ, այդ թվում ամենաբարձր գագաթ Աժդահակը՝ 3597,3 մ բարձրությամբ: Գիշերակացը՝ վրաններում, Ակնա լճի մոտ: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 3030 մ, լճի մակերեսը՝ 0.5 կմ²:

Օր 10-րդ
ԳԵՂԱՄԱ  ԼԵՌՆԵՐ/ ԱԺԴԱՀԱԿ

Նախաճաշից  հետո սկսում  ենք  բարձրանալ  Աժդահակ լեռան գագաթը, այն Գեղամա լեռնավահանի ամենաբարձր լեռնագագաթն է (3597 մ): Աժդահակ անվանումը հայոց բանահյուսության մեջ հայտնի է որպես մարաց թագավորի և վիշապի անուն: Ընթացքում պիկնիկ լանչ: Գիշերակացը՝ վրաններում (Աժդահակի լանջին):

Օր 11-րդ
ԳԵՂԱՄԱ ԼԵՌՆԵՐ/ ՎԱՆՔ ԼԻՃ

Նախաճաշից  հետո քայլարշավ դեպի Վանք լիճ: Այն Գեղամա լեռնաշղթայի նշանավոր լճերից մեկն է:  Վանք լճի մոտ պահպանվել են վիշապաքարեր, որոնք հին հայկական դիցաբանության մեջ ջրի պաշտամունքի նշան էին: Մոտակայքում պահպանվել են բազմաթիվ ժայռապատկերներ, որոնցից ամենահները թվագրվում են Ք.ա. 7-րդ հազարամյակ: Ընթացքում պիկնիկ լանչ: Գիշերակացը՝ վրաններում (Վանքի լճի մոտ):

Օր 12-րդ
ԳԵՂԱՄԱ ԼԵՌՆԵՐ/ ԳԱՌՆԻ ՊԼԱՏՈ/ԳԱՌՆԻ/ԳԵՂԱՐԴ/ԵՐԵՎԱՆ

Նախաճաշից  հետո քայլարշավ դեպի Հավուց թառ վանական համալիր, ճարտարապետական հուշարձան ՀՀ Կոտայքի մարզում, Գառնիից արևելք, Ազատ գետի ձախ ափին, լեռան գագաթին: Եղել է միջնադարյան Հայաստանի կրոնական ու մշակութային կենտրոններից: Այնուհետև  կշարունակենք  քայլարշավը  դեպի  Գառնի և Գեղարդ: Գառնին ժամանակին եղել է անառիկ բերդ և հայոց արքաների համար ամառանոցային վայր։ Այստեղ է գտնվում նաև Գառնիի հեթանոսական տաճարը։ Այս սյունազարդ տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին: 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը: Հետագայում, քրիստոնեության տարածումից հետո, Գառնիի տաճարը օգտագործվել է աշխարհիկ նպատակով։  Տաճարը կանգուն է մնացել մինչև տասնյոթերորդ դարը և կործանվել է 1679 թվականին Հայաստանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով: Կործանված տաճարի մասերը, նրբաքանդակ սյուների կտորներն ու պատերի քարերը ընկած էին տաճարի շուրջը։ 1930-ական թվականներին տեղի ունեցավ տաճարի վերականգնումը: Գեղարդավանքը հնում  կոչվել է Այրիվանք, իսկ հետագայում ստացել է Գեղարդ անվանումը` ի հիշատակ այնտեղ պահվող գեղարդի, որով, ըստ ավանդության, հռոմեացի զինվորը խոցել էր խաչված Քրիստոսի կողը, որն էլ հետագայում դարձել է քրիստոնեական աշխարհի համար սրբություն: Ճանապարհին պիկնիկ լանչ: Երեկոյան ընթրիք Գառնիում: Տրանսֆեր Երևան՝ հյուրանոց:

Օր 13-րդ
ԵՐԵՎԱՆ/ՔԱՐԻ ԼԻՃ/ԱՐԱԳԱԾ/ԵՐԵՎԱՆ

Նախաճաշից հետո հյուրանոցից տրանսֆեր դեպի Արագած լեռ` Քարի լիճ: Այն առաջացել է սառցե գոյացություններից: Լիճը երկարատև շրջապատված է լինում ձյունով, ինչի պատճառով ջուրը բավականին սառն է մնում:  Արագածն անցյալում եղել է աշխարհի ամենախոշոր հրաբուխներից մեկը: Ունի 400 մ խորությամբ և 3 կմ տրամագծով հսկա խառնարան, որի քայքայված պատերի մնացորդները կազմում են լեռան չորս կատարները։  Քայլարշավ դեպի հարավային գագաթ: Ընթացքում պիկնիկ լանչ: Տրանսֆեր Երևան՝ հյուրանոց: Գիշերում հյուրանոցում:

Օր 14-րդ
ԵՐԵՎԱՆ 

Նախաճաշից հետո այցելություն Վերնիսաժ, Կոնյակի գործարան, Էջմիածին: Ազատ ժամանակ Երևանում: Երեկոյան` հրաժեշտի ընթրիք «Փարվանա» ռեստորանում:  Տրանսֆեր հյուրանոցից դեպի Զվարթնոց օդանավակայան, մեկնում:

 

 

ID, 'priceP'); $dateFrom = get_post_meta($post->ID, 'dateFrom', true); $dateTo = get_post_meta($post->ID, 'dateTo', true); $duration = get_post_meta($post->ID, 'duration', true); $country = get_post_meta($post->ID, 'country', true); $sale = get_post_meta($post->ID, 'sale', true); $aparik = get_post_meta($post->ID, 'aparik', true); $tmpUrl=get_template_directory_uri(); $randomNumber = "".rand(1000,9999); $md5RandomNumber=md5($randomNumber); //echo "
"; var_dump(wpcf7_generate_captcha()); exit;
    
    echo "
"._i($ini['name'])."*
"._i($ini['tel']).".
"._i($ini['email'])."*
"._i($ini['massageName'])."
"._i($ini['massageText'])."*
"; $priceI = get_post_meta($post->ID, 'priceP',true); $dateFrom = get_post_meta($post->ID, 'dateFrom', true); $dateTo = get_post_meta($post->ID, 'dateTo', true); $duration = get_post_meta($post->ID, 'duration', true); $season = get_post_meta($post->ID, 'season', true); $country = get_post_meta($post->ID, 'country', true); $sale = get_post_meta($post->ID, 'sale', true); $aparik = get_post_meta($post->ID, 'aparik', true); $priceI = _valutaConvert($priceI); $country = __(getCountry($country)); echo ""; if($sale!='') { echo " "; } if($aparik!='') { echo " "; } echo "
"._i($ini['date']).": $dateFrom - $dateTo
"._i($ini['price']).": $priceI
"._i($ini['country']).": $country
"._i($ini['seasons']).": "; if($season=='1') { echo _i($ini['spring']); } if($season=='2') { echo _i($ini['summer']); } if($season=='3') { echo _i($ini['autumn']); } if($season=='4') { echo _i($ini['winter']); } echo "
"._i($ini['duration'])." $duration
"._i($ini['sale']).": $sale
"._i($ini['aparik'])." $aparik
"; echo "
"._i($ini['order'])."
"; ?>

Յան Վոյաժը առաջարկում է

4-րդ բարդության

4-րդ բարդության արշավը ներառում է 15-օրյա քայլարշավային ծրագիր Հայաստանի տարբեր մարզերում, վերելք Բիբլիական Արարատ Մանրամասն
Ավելին

2-րդ բարդության

2-րդ բարդության ծրագիրը ընդգրկում է 15-օրյա քայլարշավ Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում: Ձեր քայլարշավը Մանրամասն
Ավելին

3-րդ բարդության

3-րդ բարդության արշավը ներառում է 14-օրյա քայլարշավային ծրագիր Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում: Մանրամասն
Ավելին