3-օրյա տուր դեպի Քութայիսի (Իմերեթի)
ԶԲՈՍԱՆՔ – ԱՐՇԱՎ – ԱՐՏԱՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ (ՋԻՊ) ՏՈՒՐ-ԾՐԱԳԻՐ pdf.
Օր 1-ին 15.06.2018
Երևան / Քութայիս / Սատապլիա քարանձավ / Մոցամետա, Բագրատի և Գելատի եկեղեցիներ
06:00 Մեկնում դեպի Քութայիս: Ճանապարհին կանգառներ սուրճի, ճաշի և հանգստի համար: 14:00 ժամանում Քութայիս, որից հետո այցելութուն Սատապլիա արգելոց: Կայցելենք արգելոցի տարածքում գտնվող Սատապլիա հայտնի քարանձավը, որն ունի 350 մ երկարություն: Կտեսնենք դինոզավրի ոտնահետքեր, որոնք հայտնաբերվել են քարանձավի տարածքում: Այնուհետև կայցելենք Սատապլիայի ապակյա դիտակետը, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի հարթավայրը: Մեկնում Մոցամետա և Բագրատի եկեղեցիներ, որից հետո Գելատի վանահամալիր, որտեղ թաղված է վրաց թագավոր՝ Դավիթ Աղմաշենեբելին (Դավիթ Շինարար): Երեկոյան զբոսանք Քութայիսի կենտրոնում և ճոպանուղիով այց տեղի զբոսայգի: Գիշերում հյուրանոցում:
Օր 2-րդ 16.06.2018
Ցխալտուբո /Պրոմեթևս քարանձավ /Մարտվիլի կիրճ/ Օկացե կիրճ / Կինչխա ջրվեժ / Քութայիս
Նախաճաշ: Առավոտյան մեկնում Պրոմեթևս քարանձավ, որի ընդհանուր երկարությունը 11 կմ է, որից ընդամենը 1060 մետրը կանցնենք ոտքով, իսկ 380 մետրը կնավարկենք՝ քարանձավի միջով անցնող, դեպի դուրս տանող գետով:Այց Մարտվիլի կիրճ, որտեղ նավակներով կանցնենք ժայռերի միջով հոսող երկնագույն գետով: Այնուհետև ամենագնացներով մեկնում Օկացե կիրճ, զբոսանք կիրճից կախված դիտակետերով: Ապա ամենագնացներով կուղևորվենք Կինչխա ջրվեժ՝ վայելելու ջրվեժի և կիրճի հրաշալի տեսարանը: Երեկոյան զբոսանք Ցխալտուբո առողջարանային քաղաքում: Վերադարձ Քութայիս և ընթրիք հյուրասիրություն ռեստորանում <YAN Voyage>-ի կողմից :Գիշերում Քութայիսի հյուրանոցում:
Օր 3-րդ 17.06.2018
Քութայիս / Կացխի / Գորի / Թբիլիսի / Երևան
Նախաճաշ: Այցելություն Կացխիի ժայռասյուն: ճանապարհին կանգառներ Զեստաֆոնի և Խաշուրի շրջաններ, որտեղից կարող եք գնել ցանցաճոճեր և կավե ամաններ:Որպես ծրագրային նոր համալրում՝ վերադարձի ճանապարհին կայցելենք Ստալինի ծննդավայր՝ Գորի քաղաք:
Ժամանում Թբիլիսի,զբոսանք քաղաքի հին կենտրոնում, այց Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի, ճոպանուղով Նարիկալա ամրոց, Խաղաղության կամուրջ, զբոսանք Շարդեն փողոցով: Վերադարձ Երևան:
Ներառում է՝
* 2 գիշերակաց Քութաիսիի կենտրոնում գտնվող 3* ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ (մեկ անձը երկտեղանոց համարում)՝ ներառյալ նախաճաշը (2 օր),
* ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆԵՐ՝ Պրոմեթևս քարանձավ, Սատապլիա արգելոց-քարանձավ, Jurassic Park, Ապակե դիտակետ, Օկացե կիրճ՝ ժայռերին ամուր ֆիքսված, օդում կախված չճոճվող կամուրջ, Կինչխա ջրվեժ, Մարտվիլի կիրճ՝ նավարկություն գետի հանդարտ հունին համընթաց, Քութայիսի (city tour), Մոցամետա վանահամալիր, Կացխի ժայռասյուն, Զեստաֆոնի և Խաշուրի շրջաններ, Ստալինի ծննդավայր ք. Գորի, դադար Թբիլիսիում (1 ժամ)
* ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄ՝ Երևան – Քութաիսի – Գորի – Թբիլիսի -Երևան՝ Mercedes Sprinter / Vito բարձրակարգ և նոր մոդելի հարմարավետ միկրոավտոբուսներով,
* ԲՈԼՈՐ ՄՈՒՏՔԻ ՏՈՄՍԵՐԸ՝ Սատապլիա քարանձավ, Պրոմեթևս քարանձավ, Օկացե կիրճ, Կինչխա ջրվեժ,
* ՆԱՎԱՐԿՈՒԹՅԱՆ ՏՈՄՍ Մարտվիլի կիրճում,
* ԱՄԵՆԱԳՆԱՑՆԵՐՈՎ/Jeep ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ՈւՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄ Օկացե կիրճ և Կինչխա ջրվեժ,
* ԳԻԴ – ՈւՂԵԿՑՈՂԻ ծառայություն,
* 4G Wi-Fi ԾԱԾԿՈՒՅԹ Հայաստանում և Վրաստանում,
* ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ – YAN Voyage ընկերության կողմից Ձեզ սպասվում է ընթրիք-հյուրասիրություն ռեստորանում 🙂
Հ.Գ. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հունիսի 15-ը աշխատանքային օր է՝ խմբի անդամների համընդհանուր համաձայնության դեպքում տուրը կարող ենք մեկնարկել հունիսի 15-ին ժ.18.30-ին՝ ժ.07.00-ի փոխարեն: Հարկ ենք համարում նշել նաև, որ 2016-2017թթ. ընթացքում հիմական մեկնման ժամը եղել է հենց 18.30-ը 🙂
Հ.Գ. 1 անձի համար նախատեսված բոլոր մուտքավճարները կազմում են ընդհանուր 22.000դր.(որը ներառված է Ձեր փաթեթի արժեքի մեջ):
Գրանցման և կանխավճարի վերջնաժամկետ՝ հունիսի 13:
Ուշադրություն՝ տեղերը խիստ սահմանափակ են:
Առավել մանրամասն հետևյալ տեսահոլովակում՝
https://www.youtube.com/watch?v=YSAbOS_VfNo&t=526s
https://www.facebook.com/yanvoyage.am/videos/1784045181663602/
Հեռ.՝ 010 540 546, 091 540 546, 099 540 546: