2-րդ բարդության

2-րդ բարդության ծրագիրը ընդգրկում է 15-օրյա քայլարշավ Երևանում և  Հայաստանի տարբեր մարզերում: Ձեր քայլարշավը կուղեկցվի նաև տարբեր մարզերի պատմամշակութային վայրեր այցերով: Դուք կայցելեք Սանահինի և Հաղպատի վանական համալիրներ, Խոր Վիրապ, Լաստիվեր, Արագած, Իշխանասար, Գեղարդ, Գառնի և այլն: Միաժամանակ դուք նաև շրջայց կկատարեք Երևանում, կծանոթանաք մայրաքաղաքի պատմությանն ու ճարտարապետությանը: Վստահեցնում ենք, որ Յան Վոյաժի շնորհիվ Ձեր արշավները կլինեն էլ ավելի հետաքրքիր:

Գիշերը ժամանում Երևան: Տրանսֆեր դեպի «Հրազդան» հյուրանոց:

Օր 1-ին
ԵՐԵՎԱՆ

Նախաճաշ: Շրջայց մայրաքաղաքում, այցելություն քաղաքի լավագույն պատմամշակութային տեսարժան վայրեր` Մատենադարան, ուր պահվում են համաշխարհային ճանաչում ձեռք բերած հին հայկական ձեռագրերն ու հայ մանրանկարիչների գլուխգործոցները. Ծիծեռնակաբերդ, որի բարձունքին վեր է խոյանում 1915 թվականի Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիրը, որից հետո լանչ   «Թումանյանի Խինկալի»  ռեստորանում: Ազատ ժամանակ: Այցելություն Փարաջանովի անվան տուն-թանգարան, որտեղ ցուցադրված հավաքածուի հիմնական մասը Փարաջանովի աշխատանքներն են. գծանկարներ, ֆիլմերի համար արված տեքստեր, տիկնիկներ, գլխարկներ, ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին ու անձնական իրերը.  Կասկադ և Գաֆեսճյան թանգարան, որտեղ կարելի է զբոսնել և հիանալ ժամանակակից արվեստի բացառիկ նմուշներով: Զբոսանքից հետո ընթրիք «Լիբանան» ռեստորանում: Երեկոն ազատ է (կարելի է զբոսնել Երևանի կենտրոնում՝ Հանրապետության Հրապարակում` երգող շատրվանների մոտ, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի շրջակայքում, Հյուսիսային պողոտայում` Երևանի ամենաժամանակակից թաղամասերից մեկում):

Օր 2-րդ
ԵՐԵՎԱՆ /ԽՈՐ ՎԻՐԱՊ/ԱՐԵՆԻ/ՆՈՐԱՎԱՆՔ/ ՍԻՍԻԱՆ

 Նախաճաշից հետո տրանսֆեր Երևանից Խոր վիրապ` Հայաստանում ամենահայտնի սրբավայրը, քանի որ ուղղակիորեն կապված է այստեղ քրիստոնեության տարածման պատմության հետ: Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակվեց 301թ.` շնորհիվ Գրիգոր Լուսավորչի ջանքերի (ի դեպ՝ առաջինը աշխարհում): Սակայն մինչ Տրդատ 3-րդ թագավորին հավատափոխ անելը` Լուսավորիչը բանտարկված է եղել ներկայիս Խոր Վիրապ վանահամալիրի տարածքում գտնվող զնդանում: Խոր Վիրապից հիասքանչ տեսարան է բացվում դեպի Բիբլիական Արարատ լեռը: Այստեղից ուղևորություն դեպի Արենի գյուղ, այցելություն գինու գործարան, անուշահամ գինու տեսակների համտեսում: Տրանսֆեր դեպի Նորավանք:  Հրաշալի ճարտարապետական լուծումներով ու շքեղ զարդաքանդակներով օծված այս վանահամալիրը 13-րդ դարի հայ ճարտարապետության փայլուն օրինակներից է: Նորավանքը բաղկացած է Սբ. Կարապետ, Սբ. Լուսավորիչ եկեղեցիներից և իր կատարելությամբ աչքի ընկնող Սբ. Աստվածածին կրկնահարկ եկեղեցուց: Այստեղ գտնվում է աշխարհում միակ Հայր Աստծո քարակերտ պատկերը: Տարածքում է գտնվում նաև Մոմիկ մանրանկարչի խաչքարերը և թանգարանը: Լանչ ռեստորանում կամ քարանձավում: Նորավանքից տրանսֆեր դեպի Սիսիան քաղաք: Տեղավորում «Դինա» հյուրանոցում: Գիշերում հյուրանոցում:

Օր 3-րդ
ՍԻՍԻԱՆ /ԲԱՐՁՐԱՎԱՆ/ ՏԱՆՁԱԹԱՓ/ՏԱԹԵՎ

Նախաճաշից հետո հյուրանոցից տրանսֆեր դեպի գյուղ Բարձրավան, որը գտնվում է Որոտան գետի բարձրադիր աջափնյակում, գեղատեսիլ սարավանդի վրա: Այստեղից քայլարշավ դեպի գյուղ Տանձաթափ, ապա` Տաթևի միջնադարյան վանական համալիր: Ընթաքում` պիկնիկ լանչ: Համալիրը հիմնադրվել է 4-րդ դարում, իսկ գլխավոր եկեցեցին կառուցվել է 906 թ.-ին: Բակի կենտրոնում, Xդ. սկզբին կառուցվել է ճոճվող հուշասյունը («Գավազան»)՝ միակ կառույցը, որը բազմաթիվ երկրաշարժերից պահպանվել է անխաթար, վկայելով հայ ճարտարապետների կառուցողական մեծ հմտության մասին: Վանքին կարելի է հասնել 2010թ.-ին կառուցված աշխարհի ամենաերկար «Տաթևեր» կոչվող ճոպանուղու միջոցով: Ընթրիք վանահամալիրի մոտ տեղակայված պանդոկում, հայկական ավանդական ուտեստների համտեսում: Գիշերում Տաթև գյուղում` մասնավոր տանը:

Օր 4-րդ
ՏԱԹԵՎ /ԼԾԵՆ/ՍԻՍԻԱՆ/ՔԱՐԱՀՈՒՆՋ

Նախաճաշից հետո քայլարշավ Տաթև գյուղից դեպի Լծեն գյուղ: Ճանապարհն անցնում է գեղատեսիլ ու յուրօրինակ անտառների միջով: Ճանապարհին` պիկնիկ լանչ: Լծենը հայտնի է իր կանգուն եկեղեցիով, մատուռով, իսկ հարավարևելյան մասում է գտնվում Սուրբ Խաչ անունով ուխտատեղին: Լծենից տրանսֆեր դեպի Սիսիան` «Դինա» հյուրանոց: Ընթրիքից հետո այցելություն Քարահունջ: Այն 7500 տարի առաջ եղել է սրբավայր և աստղադիտարան: Հնագիտական պեղումների ընթացքում այստեղ հայտնաբերվել են մ.թ.ա. 3-րդ-ից 1-ին հազարամյակների դամբարաններ: Հնավայրը նման է անգլիական Սթոունհենջին և վերջինից ավելի վաղ է ստեղծվել: Աստղազարդ երկնքի տակ այն էլ ավելի գեղեցիկ է: Վերադարձ և գիշերում հյուրանոցում:

Օր 5-րդ
ՍԻՍԻԱՆ/ԻՇԽԱՆԱՍԱՐ/ ՈՒԽՏԱՍԱՐ ԼԵՌ/ՈԻԽՏԱՍԱՐ ԼԻՃ

Նախաճաշից հետո հյուրանոցից տրանսֆեր դեպի գյուղ Իշխանասար, որը գտնվում է համանուն լեռան ստորոտին: Այստեղ ավտոբուսից տեղափոխվում ենք ամենագնաց մեքենաներ և ուղևորվում դեպի Ուխտասար լեռ (ընթացքում` պիկնիկ լանչ): Նրա լանջերին` Ուխտասար լճի մոտ կան բազմաթիվ հնագույն ժայռապատկերներ, որտեղ պատկերված են մարդիկ, կենդանիներ և աբստրակտ սիմվոլներ։ Հայոց նախնիների գեղարվեստական մտածողության այդ ժայռեղեն վկայությունները մոտավոր թվագրվում են Ք.ա. 5-2-րդ հազարամյակներ: Դրանք փորագրված են գետնատարած 1000-ից ավելի որձաքարերի վրա: Լճի մոտ պատրաստում ենք վրանները:  Բացօթյա ընթրիք, գիշերում վրաններում:

Օր 6-րդ
ՈՒԽՏԱՍԱՐ

 Ազատ օր  Ուխտասարում (զբոսանք, ընթրիքի պատրաստում, երեկոյան` խարույկ … ):

Օր 7-րդ
ՈՒԽՏԱՍԱՐ ԼԻՃ/ԻՇԽԱՆԱՍԱՐ/ՍԻՍԻԱՆ

Նախաճաշից հետո Ուխտասարից քայլարշավ դեպի Իշխանասար գյուղ (ընթացքում` պիկնիկ լանչ):  Այստեղից տրանսֆեր դեպի Սիսիան`  «Դինա» հյուրանոց: Ընթրիք և գիշերում հյուրանոցում:

Օր 8-րդ
ՍԻՍԻԱՆ/ՍԵԼԻՄ/ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Նախաճաշից հետո հյուրանոցից տրանսֆեր դեպի Սելիմի քարավանատուն՝  կառուցված Սելիմի լեռնանցքի երկայնքով 1332թ.-ին: Հետագայում քարավանատունը վերծավել է վանքի: Քայլարշավ Սելիմի լեռնանցքում` Առգիճ գետի երկայնքով (ընթացքում` պիկնիկ լանչ): Այստեղից տրանսֆեր դեպի Սևանա լիճ` Հայաստանի ամենախոշոր և գեղատեսիլ լիճը, որը հայտնի է իր իշխան և սիգ տեսակի ձկներով: Տեղավորում «Կապուտակ Սևան» հյուրանոցում: Ընթրիք հյուրանոցում և գիշերում:

Օր 9-րդ
ՍԵՎԱՆ/ԴԻԼԻՋԱՆ/ՊԱՐԶ ԼԻՃ/ԳՈՇ/ԵՆՈՔԱՎԱՆ/ԼԱՍՏԻՎԵՐ

Նախաճաշից հետո հյուրանոցից տրանսֆեր դեպի Դիլիջան` Պարզ լիճ: Այս գեղատեսիլ լիճը չորս կողմից շրջապատված է սաղարթախիտ անտառներով : Պարզ լճից քայլարշավ դեպի գյուղ Գոշ (ընթացքում` պիկնիկ լանչ): Այցելություն Գոշավանք` 12-13դդ կրոնական, կրթական և մշակութային  գլխավոր կենտրոններից մեկը, որը գտնվում է Գետիկ գետի վտակի ափին: Համալիրը բաղկացած է գլխավոր` Սուրբ Աստվածածին եկեցեցուց, երկհարկանի զանգակատնից, գերեզմանատնից, խաչքարերից: Այստեղից տրանսֆեր դեպի գյուղ Ենոքավան (Իջևան), որտեղից քայլարշավ դեպի Լաստիվեր, որն առանձնանում է իր աննկարագրելի գեղատեսիլ բնությամբ: Վրանների պատրաստում, ընթրիք և գիշերումը վրաններում:

Օր 10-րդ
ԼԱՍՏԻՎԵՐ

Նախաճաշից հետո քայլարշավ դեպի Լաստիվերի քարանձավ: Տեղանքը կարծես թաքնվում է սաղարթախիտ անտառի մեջ: Վարար գետը, բարձր ծառերը և ուղղաձիգ ժայռերը հեքիաթային են դարձնում տեղի բնությունը: Քարանձավում, XIII-XIVդդ. մոնղոլական արշավանքների ժամանակ, իր ապաստանն էր գտել տեղի բնակչությունը: Քարանձավը գտնվում է ձորի գրեթե ուղղաձիգ լանջի վրա: Նրան հասնելու համար մարդիկ ստիպված էին կառուցել աստիճան` մեկը մյուսի վրա շարված գերաններից: Կառույցը նմանվում էր լաստի, և այդ պատճառով քարանձավը մնաց ժողովրդի հիշողության մեջ «Լաստիվեր» անունով: Ձորի ներքևում գտնվում է հիասքանչ մի ջրվեժ: Ընթրիքից հետո ժամանց խարույկի շուրջ: Գիշերում վրաններում:

Օր 11-րդ
ԼԱՍՏԻՎԵՐ /ԵՆՈՔԱՎԱՆ/ԱԼԱՎԵՐԴԻ

Նախաճաշից հետո Լաստիվերից քայլարշավով վերադառնում ենք Ենոքավան գյուղ: Այստեղից տրանսֆեր դեպի Ալավերդի`  «Քեֆո» հյուրանոց (ընթացքում` լանչ): Ընթրիք և գիշերում հյուրանոցում:

Օր 12րդ
ԱԼԱՎԵՐԴԻ/ՍԱՆԱՀԻՆ /ՀԱՂՊԱՏ/ԱԼԱՎԵՐԴԻ

Նախաճաշից հետո տրանսֆեր հյուրանոցից դեպի Սանահինի միջնադարյան վանական համալիր: Վանքը հիմնվել է 966թ.-ին: 1996 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Համալիրի կազմում են Ս.Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիները, 3 գավիթ, գրատունը, զանգակատունը, ակադեմիան, Ս.Գրիգոր մատուռը: Ընթացքում` պիկնիկ լանչ: Սանահինից քայլարշավ դեպի Հաղպատավանք: Այն Հայաստանի խոշորագույն և նշանավոր վանական համալիրներից է, ուր առավել շեշտված են միջնադարյան հայ ճարտարապետության առանձնահատուկ գծերը: Հիմնադրվել է 10-րդ դարում: 11-13-րդ դարերում լայնորեն հայտնի էին Հաղպատի դպրոցը, գրադարանը: Այն նույնպես հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս: Ընթաքում պիկնիկ լանչ: Հաղպատավանքից տրանսֆեր դեպի  «Քեֆո» հյուրանոց: Ընթրիք հյուրանոցում,  գիշերում:

Օր 13րդ
ԱԼԱՎԵՐԴԻ/ԱՐԱԳԱԾ/ ՔԱՐԻ ԼԻՃ/ԱՄԲԵՐԴ/ ԵՐԵՎԱՆ

Նախաճաշից հետո հյուրանոցից տրանսֆեր դեպի Արագած լեռ` Քարի լիճ: Այն առաջացել է սառցե գոյացություններից։ Լիճը երկարատև շրջապատված է լինում ձյունով, ինչի պատճառով ջուրը բավականին սառն է մնում:  Այստեղից, եթե եղանակը բարենպաստ լինի,  քայլարշավ դեպի Արագածի հարավային  գագաթ` 3800մ բարձրության վրա: Անբարենպաստ եղանակի դեպքում քայլարշավ դեպի Ամբերդ (ընթացքում` պիկնիկ լանչ): Ամբերդը միջնադարյան բերդաքաղաք և ամրոց էր: Կառուցվել է (X դար) պատմական Արագածոտն գավառում: Ամբերդի պեղումները երևան են բերել մետաղե իրեր, զենքեր, զարդեր, խեցեղեն, ապակի, դրամներ և այլն: Այստեղից տրանսֆեր դեպի Երևան: Ընթրիք:  Գիշերում հյուրանոցում:

Օր 14րդ
ԵՐԵՎԱՆ/ԳԵՂԱՐԴ/ԳՈՂԹ/ԳԱՌՆԻ/ԵՐԵՎԱՆ

Նախաճաշից հետո հյուրանոցից տրանսֆեր դեպի Գեղարդի վանք, որը միակուռ քարից կերտված, երկհարկանի քարակերտ տաճարներից ու կից եկեղեցուց կազմված կոթող է: Ամենահին հուշարձանը վանքի պարսպապատերից դուրս արևմտյան կողմում գտնվող կիսով չափ ժայռակոփ փոքրիկ մատուռն է, որի պատի վրա փորագրված են նվիրաբերական մի քանի արձանագրություններ: Շինությունը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը։ Այստեղից տրանսֆեր դեպի գյուղ Գողթ` տեղակայված Գեղասար գագաթի հարավային ստորոտին, Գողթ գետի աջափնյակում: Գողթից քայլարշավ դեպի Գառնիի հեթանոսական տաճար (ընթաքում պիկնիկ լանչ): Եռանկյունաձև հրվանդանի վրա վեր խոյացող Գառնու տաճարը հայ հեթանոսական մշակույթից պահպանված եզակի օրինակն է: Տաճարը կառուցվել է հունա-հռոմեական և հայկական ոճերով` 1-ին դարում` Տրդատ Առաջինի հրամանով և նվիրվել է արևի աստված Միհրին: Ընթրիքը Գառնի գյուղում` մասնավոր տանը: Ավանդական գյուղամթերքների համտեսում, ծանոթացում գյուղական ավանդույթներին: Այստեղից տրանսֆեր դեպի Երևան: Գիշերում հյուրանոցում:

Օր 15րդ
ԵՐԵՎԱՆ 

Նախաճաշից հետո այցելություն Էջմիածին, Վերնիսաժ, Կոնյակի գործարան: Ազատ ժամանակ Երևանում: Երեկոյան` հրաժեշտի ընթրիք «Փարվանա» ռեստորանում: Տրանսֆեր հյուրանոցից դեպի Զվարթնոց օդանավակայան, մեկնում:

 

 

 

ID, 'priceP'); $dateFrom = get_post_meta($post->ID, 'dateFrom', true); $dateTo = get_post_meta($post->ID, 'dateTo', true); $duration = get_post_meta($post->ID, 'duration', true); $country = get_post_meta($post->ID, 'country', true); $sale = get_post_meta($post->ID, 'sale', true); $aparik = get_post_meta($post->ID, 'aparik', true); $tmpUrl=get_template_directory_uri(); $randomNumber = "".rand(1000,9999); $md5RandomNumber=md5($randomNumber); //echo "
"; var_dump(wpcf7_generate_captcha()); exit;
    
    echo "
"._i($ini['name'])."*
"._i($ini['tel']).".
"._i($ini['email'])."*
"._i($ini['massageName'])."
"._i($ini['massageText'])."*
"; $priceI = get_post_meta($post->ID, 'priceP',true); $dateFrom = get_post_meta($post->ID, 'dateFrom', true); $dateTo = get_post_meta($post->ID, 'dateTo', true); $duration = get_post_meta($post->ID, 'duration', true); $season = get_post_meta($post->ID, 'season', true); $country = get_post_meta($post->ID, 'country', true); $sale = get_post_meta($post->ID, 'sale', true); $aparik = get_post_meta($post->ID, 'aparik', true); $priceI = _valutaConvert($priceI); $country = __(getCountry($country)); echo ""; if($sale!='') { echo " "; } if($aparik!='') { echo " "; } echo "
"._i($ini['date']).": $dateFrom - $dateTo
"._i($ini['price']).": $priceI
"._i($ini['country']).": $country
"._i($ini['seasons']).": "; if($season=='1') { echo _i($ini['spring']); } if($season=='2') { echo _i($ini['summer']); } if($season=='3') { echo _i($ini['autumn']); } if($season=='4') { echo _i($ini['winter']); } echo "
"._i($ini['duration'])." $duration
"._i($ini['sale']).": $sale
"._i($ini['aparik'])." $aparik
"; echo "
"._i($ini['order'])."
"; ?>

Յան Վոյաժը առաջարկում է

4-րդ բարդության

4-րդ բարդության արշավը ներառում է 15-օրյա քայլարշավային ծրագիր Հայաստանի տարբեր մարզերում, վերելք Բիբլիական Արարատ Մանրամասն
Ավելին

2-րդ բարդության

2-րդ բարդության ծրագիրը ընդգրկում է 15-օրյա քայլարշավ Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում: Ձեր քայլարշավը Մանրամասն
Ավելին

3-րդ բարդության

3-րդ բարդության արշավը ներառում է 14-օրյա քայլարշավային ծրագիր Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում: Մանրամասն
Ավելին