1-ին բարդության ( 12 օր)

1-ին բարդության արշավի  ընթացքում դուք հնարավորություն կունենաք 12-օրվա ընթացքում միաժամանակ քայլարշավ իրականացնել Հայաստանի տարբեր մարզերում, ինչպիսիք են օրինակ Կոտայք, Լոռի, Սյունիք, Վայոց Ձոր, Տավուշ, Գեղարքունիք մարզերը: Ձեր քայլարշավը կուղեկցվի նաև տարբեր մարզերի պատմամշակութային տեսարժան վայրեր այցերով:

Գիշերը ժամանում Երևան: Տրանսֆեր դեպի «Անի» հյուրանոց:

Օր 1-ին 
ԵՐԵՎԱՆ

Նախաճաշ: Շրջայց մայրաքաղաքում, այցելություն քաղաքի լավագույն պատմամշակութային  տեսարժան վայրերը` Մատենադարան, ուր պահվում են համաշխարհային ճանաչում ձեռք բերած հին հայկական ձեռագրերն ու հայ մանրանկարիչների գլուխգործոցները. Ծիծեռնակաբերդ, որի բարձունքին վեր է խոյանում 1915 թվականի Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշահամալիրը, որից հետո լանչ   «Թումանյանի Խինկալի»  ռեստորանում: Ազատ ժամանակ: Այցելություն Փարաջանովի անվան տուն-թանգարան, որտեղ ցուցադրված հավաքածուի հիմնական մասը Փարաջանովի աշխատանքներն են. գծանկարներ, ֆիլմերի համար արված տեքստեր, տիկնիկներ, գլխարկներ, ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին ու անձնական իրերը.  Կասկադ և Գաֆեսճյան թանգարան, որտեղ կարելի է զբոսնել և հիանալ ժամանակակից արվեստի բացառիկ նմուշներով: Զբոսանքից հետո ընթրիք «Լիբանան» ռեստորանում: Երեկոն ազատ է (կարելի է զբոսնել Երևանի կենտրոնում՝ Հանրապետության Հրապարակում` երգող շատրվանների մոտ, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի շրջակայքում, Հյուսիսային պողոտայում` Երևանի ամենաժամանակակից թաղամասերից մեկում):

Օր 2-րդ
ԵՐԵՎԱՆ /ՕՁՈՒՆ /ՔՈԲԱՅՐ/ԱԼԱՎԵՐԴԻ

Նախաճաշից հետո ուղևորություն դեպի Լոռու մարզ` գյուղ Օձուն:  Այցելություն Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 303-313 թթ Տրդատ արքայի կողմից, իսկ Գրիգոր Լուսավորիչը օծել է այն: Վանքի կողքին գտնվում է 6-րդ դարի մահարձան, որն իրենից ներկայացնում է աստիճաններին տեղադրված կրկնակի կամար, որի որմնախորշերում բարձրաքանդակներով պատված սյուներ են: Օձունից քայլարշավ դեպի գյուղ Քոբայր (ընթացքում` պիկնիկ լանչ): Ճանապարհը անցնում է գեղատեսիլ կիրճով: Այցելություն Քոբայրավանք` կառուցված 1171 թ.-ին: Տրանսֆեր` Քոբայրից քաղաք Ալավերդի: Տեղավորում «Քեֆո» հյուրանոցում: Ընթրիք հյուրանոցում, գիշերում:

Օր 3-րդ
ԱԼԱՎԵՐԴԻ/ՍԱՆԱՀԻՆ /ՀԱՂՊԱՏ/ԱԼԱՎԵՐԴԻ

Նախաճաշից հետո տրանսֆեր հյուրանոցից դեպի Սանահինի միջնադարյան վանական համալիր: Վանքը հիմնվել է 966 թ.-ին: 1996 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Համալիրի կազմում են Ս.Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիները, 3 գավիթ, գրատունը, զանգակատունը, ակադեմիան, Ս.Գրիգոր մատուռը: Ընթացքում` պիկնիկ լանչ: Սանահինից քայլարշավ դեպի Հաղպատավանք: Այն Հայաստանի խոշորագույն և նշանավոր վանական համալիրներից է, ուր առավել շեշտված են միջնադարյան հայ ճարտարապետության առանձնահատուկ գծերը: Հիմնադրվել է 10-րդ դարում: 11-13-րդ դարերում լայնորեն հայտնի էին Հաղպատի դպրոցը, գրադարանը: Այն նույնպես հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս: Ընթաքում պիկնիկ լանչ: Հաղպատավանքից տրանսֆեր դեպի  «Քեֆո» հյուրանոց: Ընթրիք հյուրանոցում,  գիշերում:

Օր 4-րդ
ԱԼԱՎԵՐԴԻ/ԴԻԼԻՋԱՆ /ՊԱՐԶ ԼԻՃ/ԳՈՇ /ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Նախաճաշից հետո տրանսֆեր դեպի քաղաք Դիլիջան, որն առանձնանում է իր չքնաղագեղ բնությամբ և սաղարթախիտ անտառներով: Զբոսանք Դիլիջանի տեսարժան վայրերում (Հին Դիլիջան, լճափ, բացօթյա ամֆիթատրոն … ): Դիլիջանից տրանսֆեր դեպի Պարզ լիճ` շրջապատված անտառներով: Պարզ լճից քայլարշավ դեպի գյուղ Գոշ (ընթացքում` պիկնիկ լանչ): Այցելություն Գոշավանք`12-13 դդ կրոնական, կրթական և մշակութային  գլխավոր կենտրոններից մեկը, որը գտնվում է Գետիկ գետի վտակի ափին: Համալիրը բաղկացած է գլխավոր` Սուրբ Աստվածածին եկեցեցուց, երկհարկանի զանգակատնից, գերեզմանատնից, խաչքարերից: Գոշից տրանսֆեր դեպի Սևանա լիճ` Հայաստանի ամենախոշոր և գեղատեսիլ լիճը: Տեղավորում «Կապուտակ Սևան» հյուրանոցում: Ընթրիք հյուրանոցում և գիշերում:

Օր 5րդ
ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Ազատ օր Սևանում (նախաճաշը, ընթրիքը և լանչը ներառված են): Պտույտ Սևանա լճում կամ այց Սևանավանք:

Օր 6րդ
ՍԵՎԱՆԱ ԼԻՃ/ՆՈՐԱՏՈՒՍ /ՎԱՐԴԵՆՅԱՑ ԼԵՌՆԱՆՑՔ/ԳՈՐԻՍ

Նախաճաշից հետո տրանսֆեր դեպի Նորատուս գյուղ: Գյուղը հայտնի է իր գերեզմանատնով, որտեղ կան 9-18դդ թվագրվող բազմաթիվ խաչքարեր: Գյուղից տրանսֆեր դեպի Օրբելյանների քարավանատուն՝ կառուցված Վարդենյաց լեռնանցքի երկայնքով 1332թ.-ին: Հետագայում քարավանատունը վերծավել է վանքի: Այստեղից տրանսֆեր դեպի քաղաք Գորիս (ընթաքում`լանչ ռեստորանում 1 ժամ): Բարձրաբերձ ժայռերը, բրգաձև գագաթները, խոր ձորերն ու կիրճերը, քարայրներն ու քարանձավները յուրօրինակ տեսք են տալիս Գորիսի ռելիեֆին:  Տեղավորում «Քրիստի»  հյուրանոցում:  Ընթրիք հյուրանոցում, գիշերում:

Օր 7րդ
ԳՈՐԻՍ /ԼԾԵՆ /ՏԱԹԵՎ/ ԳՈՐԻՍ

Նախաճաշից հետո տրանսֆեր դեպի գյուղ Լծեն, որտեղ կան  կանգուն եկեղեցի, մատուռ, իսկ հարավարևելյան մասում է գտնվում Սուրբ Խաչ անունով ուխտատեղին: Լծենից քայլարշավ դեպի գյուղ Տաթև: Ճանապարհն անցնում է գեղատեսիլ ու յուրօրինակ անտառների միջով: Այցելություն Տաթևի միջնադարյան վանական համալիր (ընթաքում` լանչ ռեստորանում 1 ժամ): Համալիրը հիմնադրվել է 4-րդ դարում, իսկ գլխավոր եկեցեցին կառուցվել է 906 թ.-ին: Բակի կենտրոնում, Xդ. սկզբին կառուցվել է ճոճվող հուշասյունը («Գավազան»)՝ միակ կառույցը, որը բազմաթիվ երկրաշարժերից պահպանվել է անխաթար՝ վկայելով հայ ճարտարապետների կառուցողական մեծ հմտության մասին: Վանքին կարելի է հասնել 2010թ.-ին կառուցված աշխարհի ամենաերկար «Տաթևեր» կոչվող ճոպանուղու միջոցով:  Տաթևից տրանսֆեր դեպի Գորիս: Ընթրիք հյուրանոցում, գիշերում:

Օր 8րդ
ԳՈՐԻՍ / ԽՆՁՈՐԵՍԿ/ՍԻՍԻԱՆ /ՔԱՐԱՀՈՒՆՋ/ՋԵՐՄՈՒԿ

Նախաճաշից հետո տրանսֆեր դեպի գյուղ Խնձորեսկ: Քայլարշավ Խնձորեսկի քարանձավներ, հայ մեծանուն  Մխիթար Սպարապետի գերեզմանոց: Գյուղը հայտնի է նաև իր ճոճվող կամուրջով, որը միացնում է գյուղի հին ու նոր հատվածները: Խնձորեսկից տրանսֆեր դեպի Սիսիան, ապա Քարահունջ: Քարահունջը 7500 տարի առաջ եղել է սրբավայր և աստղադիտարան: Հնագիտական պեղումների ընթացքում այստեղ հայտնաբերվել են մ.թ.ա. 3-րդ-ից 1-ին հազարամյակների դամբարաններ: Հնավայրը նման է անգլիական Սթոունհենջին: Այստեղից տրանսֆեր դեպի քաղաք Ջերմուկ, քաղաք-առողջարան, որը չորս կողմից շրջապատված է անտառապատ լանջերով, լեռնաշղթաների բազուկներով (ընթաքում`լանչ ռեստորանում 1 ժամ): Տեղավորում «Վերոնա» հյուրանոցում: Զբոսանք Ջերմուկում: Ընթրիք հյուրանոցում,  գիշերում:

Օր 9րդ
ՋԵՐՄՈՒԿ /ԳՆԴԵՎԱԶ/ ՋԵՐՄՈՒԿ

Նախաճաշից հետո քայլարշավ դեպի գյուղ Գնդեվազ: Ճանապարհն անցնում է գեղատեսիլ կիրճի միջով: Այցելություն Գնդեվանք` միջնադարյան եկեղեցական համալիր, որը գտնվում է Արփա գետի ձախ ափին: Կառուցվել է 931-938 թթ-ին: Հիմնադրվել է որպես ձորի ճգնավորների մենաստան (ընթաքում պիկնիկ լանչ):  Գնդեվազից տրանսֆեր դեպի Ջերմուկ: Զբոսանք Ջերմուկի  «Ջրահարսի վարսեր»  կոչվող չքնաղ ջրվեժի մոտակայքում:  Ազատ ժամանց, ընթրիք հյուրանոցում, գիշերում:

Օր 10րդ
ՋԵՐՄՈՒԿ /ՆՈՐԱՎԱՆՔ /ԽՈՐ ՎԻՐԱՊ/ԵՐԵՎԱՆ

Նախաճաշից հետո տրանսֆեր դեպի Նորավանք: Հրաշալի ճարտարապետական լուծումներով ու շքեղ զարդաքանդակներով օծված այս վանահամալիրը 13-րդ դարի հայ ճարտարապետության փայլուն օրինակներից է: Նորավանքը բաղկացած է Սբ. Կարապետ, Սբ. Լուսավորիչ եկեղեցիներից և իր կատարելությամբ աչքի ընկնող Սբ. Աստվածածին կրկնահարկ եկեղեցուց: Այստեղ գտնվում է աշխարհում միակ Հայր Աստծո քարակերտ պատկերը: Տարածքում են գտնվում նաև Մոմիկ մանրանկարչի խաչքարերը և թանգարանը: Լանչ ռեստորանում կամ քարանձավում: Այստեղից տրանսֆեր դեպի Խոր Վիրապ` Հայաստանում ամենահայտնի սրբավայրը, քանի որ ուղղակիորեն կապված է այստեղ քրիստոնեության տարածման պատմության հետ: Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակվեց 301թ.`շնորհիվ Գրիգոր Լուսավորչի ջանքերի և դարձավ աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը: Սակայն մինչ Տրդատ 3-րդ թագավորին հավատափոխ անելը` Լուսավորիչը բանտարկված է եղել ներկայիս Խոր Վիրապ վանահամալիրի տարածքում գտնվող զնդանում: Խոր Վիրապից  հիասքանչ տեսարան է բացվում դեպի Բիբլիական Արարատ լեռը: Տրանսֆեր դեպի Երևան: Տեղավորում «Անի» հյուրանոց :  Ընթրիք:  Գիշերում հյուրանոցում:

Օր 11րդ
ԵՐԵՎԱՆ /ԳԵՂԱՐԴ /ԳՈՂԹ/ԳԱՌՆԻ /ԵՐԵՎԱՆ

Նախաճաշից հետո տրանսֆեր դեպի Գեղարդի վանք, որը միակուռ քարից կերտված, երկհարկանի քարակերտ տաճարներից ու կից եկեղեցուց կազմված կոթող է: Ամենահին հուշարձանը վանքի պարսպապատերից դուրս արևմտյան կողմում գտնվող կիսով չափ ժայռակոփ փոքրիկ մատուռն է, որի պատի վրա փորագրված են նվիրաբերական մի քանի արձանագրություններ: Շինությունը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը: Այստեղից տրանսֆեր դեպի գյուղ Գողթ` տեղակայված Գեղասար գագաթի հարավային ստորոտին, Գողթ գետի աջափնյակում: Գողթից քայլարշավ դեպի Գառնիի հեթանոսական տաճար (ընթաքում պիկնիկ լանչ): Եռանկյունաձև հրվանդանի վրա վեր խոյացող Գառնու տաճարը հայ հեթանոսական մշակույթից պահպանված եզակի օրինակն է: Տաճարը կառուցվել է հունա-հռոմեական և հայկական ոճերով`1-ին դարում` Տրդատ Առաջինի հրամանով և նվիրվել է արևի աստված Միհրին: Ընթրիք Գառնիում` մասնավոր տանը, հնարավորություն ծանոթանալու գյուղական ավանդույթներին: Տրանսֆեր` Գառնիից Երևան: Գիշերում հյուրանոցում:

Օր 12րդ
ԵՐԵՎԱՆ 

Նախաճաշից հետո այցելություն Էջմիածին, Վերնիսաժ, Կոնյակի գործարան: Ազատ ժամանակ Երևանում: Երեկոյան` հրաժեշտի ընթրիք Երևանի լավագույն  ռեստորանից  մեկում: Տրանսֆեր հյուրանոցից դեպի Զվարթնոց օդանավակայան, մեկնում:

 

 


 

 

ID, 'priceP'); $dateFrom = get_post_meta($post->ID, 'dateFrom', true); $dateTo = get_post_meta($post->ID, 'dateTo', true); $duration = get_post_meta($post->ID, 'duration', true); $country = get_post_meta($post->ID, 'country', true); $sale = get_post_meta($post->ID, 'sale', true); $aparik = get_post_meta($post->ID, 'aparik', true); $tmpUrl=get_template_directory_uri(); $randomNumber = "".rand(1000,9999); $md5RandomNumber=md5($randomNumber); //echo "
"; var_dump(wpcf7_generate_captcha()); exit;
    
    echo "
"._i($ini['name'])."*
"._i($ini['tel']).".
"._i($ini['email'])."*
"._i($ini['massageName'])."
"._i($ini['massageText'])."*
"; $priceI = get_post_meta($post->ID, 'priceP',true); $dateFrom = get_post_meta($post->ID, 'dateFrom', true); $dateTo = get_post_meta($post->ID, 'dateTo', true); $duration = get_post_meta($post->ID, 'duration', true); $season = get_post_meta($post->ID, 'season', true); $country = get_post_meta($post->ID, 'country', true); $sale = get_post_meta($post->ID, 'sale', true); $aparik = get_post_meta($post->ID, 'aparik', true); $priceI = _valutaConvert($priceI); $country = __(getCountry($country)); echo ""; if($sale!='') { echo " "; } if($aparik!='') { echo " "; } echo "
"._i($ini['date']).": $dateFrom - $dateTo
"._i($ini['price']).": $priceI
"._i($ini['country']).": $country
"._i($ini['seasons']).": "; if($season=='1') { echo _i($ini['spring']); } if($season=='2') { echo _i($ini['summer']); } if($season=='3') { echo _i($ini['autumn']); } if($season=='4') { echo _i($ini['winter']); } echo "
"._i($ini['duration'])." $duration
"._i($ini['sale']).": $sale
"._i($ini['aparik'])." $aparik
"; echo "
"._i($ini['order'])."
"; ?>

Յան Վոյաժը առաջարկում է

4-րդ բարդության

4-րդ բարդության արշավը ներառում է 15-օրյա քայլարշավային ծրագիր Հայաստանի տարբեր մարզերում, վերելք Բիբլիական Արարատ Մանրամասն
Ավելին

2-րդ բարդության

2-րդ բարդության ծրագիրը ընդգրկում է 15-օրյա քայլարշավ Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում: Ձեր քայլարշավը Մանրամասն
Ավելին

3-րդ բարդության

3-րդ բարդության արշավը ներառում է 14-օրյա քայլարշավային ծրագիր Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում: Մանրամասն
Ավելին