<Յան Վոյաժ> ընկերությունը Ձեզ է ներկայացնում օդապարիկով թռիչքներ
Հայաստանում: Օդապարիկը, որպես օդանավ գրանցված է քաղաքացիական
ավիացիայում, իսկ հմուտ օդաչուն ունի միջազգային օդաչուի որակավորում
և համապատասխան լիցենզիա: Թռիչքները կատարվում են բացառապես
քաղ.ավիացիայի թույլտվությամբ և հսկողությամբ: Օդանավը և թռիչքի
բոլոր մասնակիցները ապահովագրված են արտասահմանյան հուսալի
ապահովագրական ընկերությունում: Թռիչքներ հնարավոր է կատարել, արևածագից
1-2 ժամ հետո կամ մայրամուտից 2-3 ժամ առաջ: Ծրագիրը տևում է 4-5 ժամ՝
որից բուն թռիչքի տևողությունը 1 ժամ է, մինչև 1000 մ բարձրությամբ:
Ծրագիրը ներառում է`
1. Տեղափոխություն թռիչքի վայր, և վերադարձ Երևան (4 հոգանոց սպասարկող անձնակազմը կմոտենա քաղաքի կենտրոնում գտնվող ցանկացած վայր, և պատվիրատուներին կուղեկցի նախապես պլանավորված թռիչքի վայր` բարձրակարգ 8 հոգու համար նախատեսված միկրոավտոբուսով):
2. Թռիչքի մասնակիցները կմասնակցեն նաև օդապարիկի թռիչքի պատրաստմանը, որը տևում է մոտ 30 րոպե:
3. Բուն թռիչքը տևում է մոտ 1 ժամ (40-90 րոպե` կախված քամու ուղղությունից և արագությունից): 4. Ամբողջ թռիչքի ընթացքում կատարվում է GOPRO նկարահանում, որ տրամադրվում է պատվիրատուներին:
5. Թռիչքից հետո կատարվում է օդագնացի պատվոգրի հանձնման արարողություն՝ հետաքրքիր արարողակարգով:
Ծրագրը ներառում է նաև հյուրասիրություն, զովացուցիչ ըմպելիքներ, տաք սուրճ, իսկ վայրէջքից հետո շամպայն և քաղցրավենիք: Թռիչքի ընթացքում ուղևորների ընդհանուր քաշը չպետք է գերազանցի 230կգ-ը: Անչափահաս երեխաներին պետք է ուղեկցեն ծնողները: Անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում թռիչքը տեղափոխվում է այլ օր:
ԳՆԱՑՈՒՑԱԿ
Եղվարդ-Արզնի |
Հրազդան-Սևան |
Ապարանի ջրամբար |
Գառնի-Գեղարդ |
Գորիս-Տաթև |
Օձուն-Ստեփանավան |
|
|
1անձը |
90.000 |
90.000 |
90.000 |
———- |
——— |
———————– |
ՀՀ դրամ |
2անձը |
160.000 |
170.000 |
170.000 |
200.000 |
——— |
|
ՀՀ դրամ |
3անձը |
220.000 |
225.000 |
225.000 |
250.000 |
300.000 |
300.000 |
ՀՀ դրամ |
4անձը |
290.000 |
300.000 |
300.000 |
320.000 |
360.000 |
360.000 |
ՀՀ դրամ |