Տուր դեպի Վրաստան 7 օր

Վրաստան 7 օր տուրը Ձեզ հնարավորություն կտա շրջել Վրաստանի գեղեցկագույն մշակութային և պատմական վայրերով, հուշարձաններով, համտեսելու վրացական խոհանոցի ամենահամեղ ուտեստները, ինչպես նաև վայելելու վրացական ազգային-ավանդական երգն ու պարը:

Դիմավորում Թբիլիսիի օդանավակայանում: Տրանսֆեր և գիշերում հյուրանոցում:

Օր 1

Թբիլիսի

Նախաճաշ: City tour Թբիլիսիում, այց Սամեբա տաճար, ապա Մետեխի եկեղեցի: Ճաշ Թբիլիսիում:   Այց Սիոնի տաճար: Այցելություն Նարիկալա ամրոց   ճոպանուղով,  որտեղից բացվում է մայրաքաղաքի հրաշալի տեսարանը: Ապա պտույտ հին կենտրոնով: Այց Խաղաղության Կամուրջ: Այս ապակե կամուրջը աչքի է ընկնում իր ճարտարապետական բարդությամբ և համարվում է հաջողությունների ու ձեռքբերումների խորհրդանիշ: Զբոսանք  երեկոյան Թբիլիսիով: Ընթրիք ռեստորանում (վրացական ազգային երգ և պար): Գիշերում հյուրանոցում:

Օր 2

Նինոցմինդա / Բադբե / Սիգնակի / Քվարելի քաղաք / Թբիլիսի

Նախաճաշ: Այց Նինոցմինդա վանք: Այցելություն Բադբի վանք, որտեղ գտնվում է Սուրբ Նինոյի բազիլիկան՝ հայտնի իր հրաշագործ աղբյուրներով: Մեկնում սիրո քաղաք Սիգնակի՝ հայտնի իր համանուն ամրոցով և շուրջօրյա գործող ՔԿԱԳ-ի գործակալությամբ: Զբոսանք: Մեկնում Քվարելի քաղաք: Ճաշ Չալա լճի ափին: Զբոսանք Քվարելի քաղաքում: Այց տեղի գինու մառան՝ Կինձմառաուլի և Սապերավի: Վերադարձ Թբիլիսի: Ազատ ժամանակ: Ընթրիք ռեստորանում: Գիշերում հյուրանոցում:

Օր 3

Ժինվալյան ջրամբար / Անանուրի ամրոց / Ստեփանծմինդա / Գերգետի եկեղեցի / Գուդաուրի 

Նախաճաշ: Մեկնում ժինվալյան ջրամբար, Անանուրի ամրոց: Մեկնում լեռնադահուկային զբոսավայր Գուդաուրի: Ճաշ:  Մեկնում դեպի Ստեփանծմինդա:  Այցելություն Գերգետիի Սուրբ Երրորդություն եկեղեցի: Կառուցվել է 14-րդ դարում։ Տաճարին կից պահպանվել է միջնադարյան զանգակատուն։ Վերադարձ Գուդաուրի: Ազատ ժամանակ: Ընթրիք և գիշերում Գուդաուրիում:

Օր 4

Մցխետա / Սվետիցխովելի տաճար / Ջվարի վանք / Բորժոմի

Նախաճաշ: Մեկնում Մցխետա: Այցելություն Սվետիցխովելի մայր տաճար (11-րդ դար): Ըստ վրաց պատմիչների, այստեղ է պահվում  Քրիստոսի հագուստը մի մասը, որով նա խաչվել է: Այցելություն Ջվարի վանք: Ճաշ: Մեկնում առողջարանային քաղաք Բորժոմի: Ազատ երեկո: Զբոսանք քաղաքում: Ընթրիք և գիշերում «Բորժոմի Պալաս»   հյուրանոցում: 

Օր 5

Ռաբաթ ամրոց / Վարձիա / Բորժոմի 

Նախաճաշ: Այցելություն Ախալցխայի Ռաբաթ ամրոց: Ճաշ: Մեկնում քարանձավային քաղաք Վարձիա: Վերադարձ Բորժոմի: Ազատ երեկո: Ընթրիք և գիշերում «Բորժոմի Պալաս»   հյուրանոցում: 

Օր 6

Քութայիս / Բագրատի տաճար / Գելաթի եկեղեցի / Մոցամետա / Ծղալտուբո / Սաթափլիա / Պրոմեթևսի քարանձավ 

Նախաճաշ: Մեկնում Քութայիսի: Այց Բագրատի տաճար (Քութայիսի Սուրբ Աստվածածին մայր տաճար),  որը կառուցել է Բագրատ III թագավորը 1003 թվականին որպես իր թագավորության գլխավոր տաճարը: ճաշ Քութայիսիի հին կենտրոնում: Այցելություն  Գելաթիի  Սուրբ Աստվածածին վանք, որը հանդիսանում է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ (1994-ից ի վեր)։ Գելաթի վանքը հիմնել է 1106 թվականին Դավիթ Դ Շինարար թագավորը։ Հետագայում այս տաճարը դարձել է նրա դամբարանատեղը։ Ապա այց Մոցամետայի եկեղեցի: Մեկնում առողջարանային քաղաք Ծղալտուբո, որը հայտնի է իր հանքային բուժիչ աղբյուրներով և առողջարանային կենտրոններով: Մեկնում Սաթափլիա: Այցելություն Սաթափլիայի արգելոց, Պրոմեթևսի  կարստային քարանձավ: Ընթրիք և գիշերում Քութայիսիում:

Օր 7

Գորի / Ստալինի թանգարան / Ուփլիսցիխե / Թբիլիսի

Նախաճաշ: Քութայիսից մեկնում Գորի քաղաք, այց  Ստալինի թանգարան: Այց Ուփլիսցիխեի քարանձավներ: Ստեղծվել է մ․թ․ա․ I հազարմյակի 1-ին կեսին, անտիկ շրջանում ու վաղ միջնադարում եղել կենտրոնական Քարթլիի անառիկ ամրոց-քաղաքներից մեկը, IX դարից՝ Վրաստանի կարևոր քաղաքներից: Ճաշ: Վերադարձ Թբիլիսի: Ազատ ժամանակ: Ընթրիք ռեստորանում (վրացական ազգային երգ և պար): Գիշերում հյուրանոցում:

Տրանսֆեր Թբիլիսիի օդանավակայան: Մեկնում:

  •  

   

ID, 'priceP'); $dateFrom = get_post_meta($post->ID, 'dateFrom', true); $dateTo = get_post_meta($post->ID, 'dateTo', true); $duration = get_post_meta($post->ID, 'duration', true); $country = get_post_meta($post->ID, 'country', true); $sale = get_post_meta($post->ID, 'sale', true); $aparik = get_post_meta($post->ID, 'aparik', true); $tmpUrl=get_template_directory_uri(); $randomNumber = "".rand(1000,9999); $md5RandomNumber=md5($randomNumber); //echo "
"; var_dump(wpcf7_generate_captcha()); exit;
    
    echo "
"._i($ini['name'])."*
"._i($ini['tel']).".
"._i($ini['email'])."*
"._i($ini['massageName'])."
"._i($ini['massageText'])."*
"; $priceI = get_post_meta($post->ID, 'priceP',true); $dateFrom = get_post_meta($post->ID, 'dateFrom', true); $dateTo = get_post_meta($post->ID, 'dateTo', true); $duration = get_post_meta($post->ID, 'duration', true); $season = get_post_meta($post->ID, 'season', true); $country = get_post_meta($post->ID, 'country', true); $sale = get_post_meta($post->ID, 'sale', true); $aparik = get_post_meta($post->ID, 'aparik', true); $priceI = _valutaConvert($priceI); $country = __(getCountry($country)); echo ""; if($sale!='') { echo " "; } if($aparik!='') { echo " "; } echo "
"._i($ini['date']).": $dateFrom - $dateTo
"._i($ini['price']).": $priceI
"._i($ini['country']).": $country
"._i($ini['seasons']).": "; if($season=='1') { echo _i($ini['spring']); } if($season=='2') { echo _i($ini['summer']); } if($season=='3') { echo _i($ini['autumn']); } if($season=='4') { echo _i($ini['winter']); } echo "
"._i($ini['duration'])." $duration
"._i($ini['sale']).": $sale
"._i($ini['aparik'])." $aparik
"; echo "
"._i($ini['order'])."
"; ?>

Յան Վոյաժը առաջարկում է

Տուր դեպի Վրաստան 7 օր

Վրաստան 7 օր տուրը Ձեզ հնարավորություն կտա շրջել Վրաստանի գեղեցկագույն մշակութային և պատմական վայրերով, հուշարձաններով, Մանրամասն
Ավելին

Տուր-Ամբողջ Վրաստանը 9 օրում

Ամբողջ Վրաստանը 9 օրում տուրի միջոցով դուք հնարավորություն կունենաք շրջել Վրաստանի գեղեցիկ և հետաքրքիր մշակութային Մանրամասն
Ավելին

Տուր Հայաստան և Վրաստան 5 օր

Տուր Հայաստան և Վրաստան 5 օրյա համակցված ծրագիրը Ձեզ է ներկայացնում համակցված Հայաստան և Վրաստան Մանրամասն
Ավելին