Բացահայտեք Արցախը Ձեր հանգստյան օրերին: Մասնակցելով այս տուրին՝ Դուք հնարավորություն կունենաք այցելել Արցախի զարմանահրաշ վայրերը, որոնց թվում են Դադիվանքը, Տիգրանակերտի պեղումնավայրը, Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, Ամարասի վանահամալիրը և այլն:
Հանգստյան օրերն Արցախում (1 տարբերակ) (ծրագիր PDF)
Օր 1-ին- Երևան/Դադիվանք/Տիգրանակերտ/Ասկերանի բերդ /Ստեփանակերտ
- Ուղևորություն դեպի Դադիվանք Սոտք-Մարտակերտի շրջանով:
- Ուղևորություն դեպի Սարսանգի ջրամբար և Մարտակերտ:
- Ճաշ:
- Մեկնում Տիգրանակերտ
- Այց Ասկերանի բերդ, որը գտնվում է Կարկառ գետի ստորին հատվածում:
- Ժամանում Ստեփանակերտ: Ազատ ժամանակ, զբոսանք Ստեփանակերտում:
- Ընթրիք և գիշերում հյուրանոցում (Ստեփանակերտ):
Օր 2-րդ – Գանձասար /Տնջրի/Ամարաս/Սուրբ Գրիգորիս բազիլիկ/Ստեփանակերտ
- Նախաճաշ:
- Մեկնում Գանձասարի վանական համալիր:
- Այց Նիկոլ Դումանի տուն թանգարան:
- Ճաշ:
- Այցելություն 2033 տարեկան Տնջրի ծառ:
- Այց Ամարասի վանք, որը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դ սկզբին
- Վերադարձ Ստեփանակերտ: Զբոսանք, ընթրիք և գիշերում հյուրանոցում (Ստեփանակերտ):
Օր 3-րդ – Ստեփանակերտ/Շուշի/Խնձորեսկ/Տաթև/Արենի/Երևան
- Նախաճաշ:
- Մեկնում Շուշի: Այցելություն Սուրբ Ղազանչեցոց և Կանաչ Ժամ եկեղեցիներ:
- Այցելություն Խնձորեսկ գյուղ, որի հին և նոր հատվածները միանում են ճոճվող կամուրջով:
- Մեկնում Տաթևի վանահամալիր ճոպանուղով:
- Ճաշ:
- Մեկնում Արենի, գինու համտես:
- Վերադարձ Երևան: