Վրաստանի, Կախետիա շրջան, Իլիա լիճ:
Ռոյալ Բատոնի հյուրանոցը գտնվում է Պատմական Վրաստանի Կախեթիայի շրջանում, Իլիա լճի շրջակայքում, Կվարելի լեռների և Դուրուջի գետի միջև, որտեղ Ձեզ սպասվում է անմոռանալի հանգիստ բացօթյա լողավազանով, մարզասրահով, երեխաների համար նախատեսված խաղասրահով, հարմարավետ սենյակներով, ռեստորանով, Lounge bar-ով և բացօթյա սրճարանից դեպի Իլիա լիճը և Ալազանիի հարթավայրը բացվող գեղեցիկ տեսարանով: Ռոյալ Բատոնի հյուրանոցում հյուրերը հնարավորություն ունեն այցելելու հնագույն պատմական վայրեր, վայելել ձկնորսություն, Հեծանվավազք, օգտագործել՝ թենիսի, վոլեյբոլի, բասկետբոլի և ֆուտբոլի դաշտերը, մասնակցել վրացական ուտեստների պատրաստման ընթացքին և ճաշակել վրացական լավագույն Կինձմարաուլի և Սապերավի գինիները: Այստեղ հնարավոր է նաև կազմակերպել հարսանիքներ, կորպորատիվ հավաքույթները և այլ միջոցառումներ:
1 գիշերակացի արժեքը 2 անձի համար ՝
“YAN Voyage”-ի միջոցով ամրագրելու դեպքում | 115$-ին համարժեք դրամ |
Հյուրանոցի միջոցով ամրագրելու դեպքում | 125$-ին համարժեք դրամ |
Գինը ներառում է՝
* նախաճաշ
* արբանյակային հեռուստացույց
* wi-fi
*օդորակիչ
* հիգիենայի պարագաներ
* մինի բար
* լողավազան
* ԱԱՀ